26-ըապրիլի, 2017թ., Երևան: ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի (ՅՈՒՆԻՍԵՖ) հայաստանյան գրասենյակը և ՀԲԸՄ Հայաստանն այսօր Երևանում փոխըմբռնման հուշագիր ստորագրեցին՝ միավորելով ջանքերը տեղական համայնքների զարգացման գործում սփյուռքի ներգրավվածությունը խթանելու համար: Ծրագիրն իրականացվելու է Together4Armenia.am (միասին հանուն Հայաստանի) վեբ-հարթակի միջոցով: Նորարար այս հարթակը հնարավորություն է ընձեռում սփյուռքի համապատասխան ոլորտների փորձագետների ցանցի (անդամների) գիտելիքներն ու հմտությունները փոխանցել տեղական համայնքներին և քաղաքացիական հասարակական կազմակերպությունների (ՔՀԿ) ներկայացուցիչներին:
«Թեև հարթակն ի սկզբանե նախատեսված էր երեխաներին և երիտասարդությանը վերաբերող խնդիրները լուծելու համար, այն այլ ոլորտներ, ինչպիսիք են մշակույթը, ինֆորմացիոն տեխնոլոգիաները, գյուղատնտեսությունը, ընդլայնվելու ներուժ ուներ՝ ներգրավելու նույն տրամաբանությամբ», - նշեց Հայաստանում ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչ Տանյա Ռադոչայը: «Հայաստանի և սփյուռքի միջև այս կապի ամրապնդումը կարևոր է ոչ միայն մեր աջակցության կարիքն ունեցող, տեղական համայնքներում բնակվող երեխաների, երիտասարդության և ընտանիքների համար, այլև՝ ապագայում կազմավորվելիք ավելի ընդգրկուն գործընկերությունների տեսանկյունից»:
Հարթակը ձևավորվել էր «Աշխատանքային միգրացիայի սոցիալական հետևանքների մեղմացում» ծրագրի շրջանակներում, որը ֆինանսավորվել է Եվրամության և իրականացվել ՅՈՒՆԻՍԵՖ-ի կողմից: Միանալով հարթակին՝ ՀԲԸՄ Հայաստանն իրականացնելու է իր՝ «Bridge for CSOs» ծրագիրը, որը ևս ֆինանսավորվում է Եվրամիության կողմից: Ծրագրի նպատակն է բարելավել տեղական ՔՀԿ-ների կարողությունները՝ քաղաքացիների կարիքներին լավագույնս հետամուտ լինելու համար, ինչն էլ, իր հերթին, Together4Armenia հարթակի հիմնաքարերից է:
«ՅՈՒՆԻՍԵՖ-ի հետ մեր գործընկերությունը կարողությունների փոխանակման այս կարևոր առցանց գործիքի շուրջ՝ ՀԲԸՄ-ին հնարավորություն կընձեռի գործարկել սփյուռքի ներուժը: Սփյուռքի ուղորդված ներգրավումը ռազմավարական առաջնահերթություն է ՀԲԸՄ-ի համար: Այն մեզ կօգնի դառնալ կողմերը միմյանց կապող վստահելի հարթակ՝ տևական լուծումների միջոցով ձևավորելու հզոր Հայաստան»,- ասաց ՀԲԸՄ Հայաստանի նախագահ, ՀԲԸՄ կենտրոնական վարչության անդամ Վազգեն Յակուբյանը:
Ապագայում ՅՈՒՆԻՍԵՖ-ը շարունակելու է աշխատել 4 թիրախային մարզերում՝ Լոռի, Տավուշ, Շիրակ և Գեղարքունիք, կենտրոնանալով երեխաներին առնչվող խնդիրների լուծման վրա: Մինչդեռ ՀԲԸՄ Հայաստանն ուշադրություն է դարձնելու ավելի լայն մասշտաբի ծրագրերի իրականացման վրա՝ նպատակ ունենալով ամրապնդել տեղական ՔՀԿ-ների պրոֆեսիոնալ կարողությունները ՝ սփյուռքի համապատասխան փորձագետների և այլ գործընթացների հետ համապատասխանեցնելով և ձևավորելով ՔՀԿ-ների կառավարմանն ուղղված կայուն կրթական համակարգ տեղական համալսարանի հետ համագործակցությամբ:
###
Together4Armenia-ն (միասին հանուն Հայաստանի) նորաստեղծ և եզակի վեբ հարթակ է` նախատեսված սփյուռքի ներկայացուցիչների գիտելիքը և հմտությունները տեղական համայնքներին և քաղաքացիական հասարակության կազմակերպություններին փոխանցելու համար: Դիտե'ք
https://youtu.be/wY-_IHpJQB0 և միացե՛ք մեր համայնքին այսօր` գրանցվելով www.together4armenia.am կայքում:
ՅՈՒՆԻՍԵՖ-ի մասին
ՅՈՒՆԻՍԵՖ-ը երեխայի իրավունքների գծով համաշխարհային առաջատարն է, որի գործունեության նպատակն է՝ յուրաքանչյուր երեխայի համար ամենուրեք ապահովել հավասար հնարավորություններ՝ հատուկ ուշադրություն դարձնելով ամենակարիքավոր և խոցելի երեխաներին:
ՅՈՒՆԻՍԵՖ-ի և կազմակերպության գործունեության մասին ավելին իմանալու համար կարողեք այցելել՝ www.unicef.am և www.unicef.org կայքերը:
ՀԲԸՄ-ի մասին
Հայկական Բարեգործական Ընդհանուր Միությունը (ՀԲԸՄ) սփյուռքի հնագույն, համաժողովրդական և համահայկական կազմակերպությունն է: ՀԲԸՄ-ն իր կրթական, մշակութային ու մարդասիրական գործունեությամբ նպաստում է հայկական ինքնության ու ժառանգության պահպանմանն ու զարգացմանը: Այդ գործունեության շնորհիվ տարեկան շուրջ 500 հազար հայեր առնչվում են միության ծրագրերին:
ՀԲԸՄ Հայաստանի ծրագրերի մասին հավելյալ տեղեկանալու համար այցելե՛ք www.agbu.am
ՀԲԸՄ ընդհանուր գործունեությանը ծանոթանալու համար, այցելե՛ք www.agbu.org