Երեխաները Հայաստանում

Սոցիալական ոլորտում վատթարացումը չի կարող նշանակալից ազդեցություն չունենալ երեխաների ու իրենց ընտանիքների կյանքի ու բարեկեցության վրա:

Երեխաները Հայաստանում

1992թ. անկախության հռչակմանը հաջորդող տարիները աչքի են ընկել  կտրուկ տնտեսական անկմամբ ու սոցիալական ենթակառուցվածքների կտրուկ վատթարացմամբ: Չնայած տարբեր միջազգային կազմակերպությունների և միջազգային ֆինանսական հաստատությունների կողմից աջակցություն ստացած երկիրը հաստատակամորեն նախաձեռնել է սոցիալական բարեփոխումների ռազմավարությունը, սոցիալական պաշտպանության ու սոցիալական ծառայությունների տրամադրման ողջ համակարգը դեռևս թերի է՝ ռեսուրսների պակասի (սոցիալական ոլորտում բյուջետային հատկացումները չեն համապատասխանում Տնտեսական Համագործակցության ու Զարգացման Կազմակերպության չափանիշներին), ինչպես նաև մարդկային ռեսուրսների ու պատշաճ տվյալների ու տվյալների հավաքագրման ու վերլուծության մեխանիզմների պակասի հետևանքով:

 

Սոցիալական ոլորտում վատթարացումը չի կարող նշանակալից ազդեցություն չունենալ երեխաների ու իրենց ընտանիքների կյանքի ու բարեկեցության վրա:

 

ՅՈՒՆԻՍԵՖ-ի ՀԻՄՆԱԿԱՆ ՄՏԱՀՈԳՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

Մանկական աղքատություն

Հայաստանում մանկական աղքատությունն ավելի արագ է աճում, քան ընդհանուր աղքատությունը: Համաձայն 2010թ. Ազգային վիճակագրության ծառայության տվյալների՝ Հայաստանում երեխաների 41.4 տոկոսն աղքատ էր, և  3.7 տոկոսը ծայրահեղ աղքատ; երեխաների համար աղքատությունը նշանակում է հիմնական սնուցման, սպորտի ու հանգստի և, որոշ դեպքերում, նույնիսկ  ընտանեկան սիրո մատչելիության պակաս: Կյանքի առաջին տարիներին աղքատությունը խոչընդոտում է երեխայի ներուժի լիարժեք զարգացումը՝ դրանով իսկ հետք թողնելով նրանց ողջ կյանքում:

 

Հաշմանդամություն ունեցող երեխաների սոցիալական ներառում

 Հաշմանդամություն ունեցող երեխաներն ապրում են հայ հասարակության եզրին: Պատսպարված լինելով իրենց տներում, նրանց մեծ մասն զրկված է սոցիալական ներառման ու ինտեգրման հնարավորություններից: Հաշմանդամություն ունեցող երեխաների ու իրենց եղբայրների ու քույրերի 54 տոկոսն ապրում է աղքատության մեջ: Նույնիսկ աղքատների շրջանում այս խումբն առավել խոցելի է:

 

Հայաստանում գրանցված է հաշմանդամություն ունեցող 8,000 երեխա: Դրանց մեծ մասի դպրոց ընդունվելու վերաբերյալ տվյալներ չկան (ՅՈՒՆԻՍԵՖ-ի կողմից ներկայումս իրականացվում է մանրամասն ուսումնասիրություն՝ ստուգելու համար բոլոր այս երեխաների համար ծառայությունների հասանելիությունը): Հատուկ տիպի դպրոցների 2,800   ուսանողներից 500-ըգրանցված հաշմանդամության կարգավիճակ ունեն: Հատուկ դպրոցների երեխաները մեկուսացված են իրենց հասակակիցներից ու համայնքներից և սոցիալապես բացառված լինելու առավել մեծ ռիսկի տակ են: Եվ երբ նրանք ավարտում են դպրոցը, նրանց առաջարկվող հնարավորություններն այնքան էլ շատ չեն: Սակայն Հայաստանում դեռևս խիստ խտրական վերաբերմունք է նկատվում հաշմանդամություն ունեցող երեխաների ու նրանց ընտանիքների հանդեպ, և ավելին է անհրաժեշտ անել նրանց իրավունքները խթանելու՝ կարիքներին ու կարողություններին համապատասխան լիարժեք ներառման ու հավասար հնարավորությունների համար:

 

Հաստատություններում ապրող երեխաներ

Հայաստանի խնամքի հաստատություններում կան շուրջ 5,000 երեխաներ: Նրանցից 3,800-ը մշտապես բնակվում է այդ հաստատություններում և հազվադեպ է տուն գնում: Այդ երեխաների մոտ 80 տոկոսը առնվազն մեկ ծնող ունի և հայտնվել է խնամքի հաստատությունում հիմնականում իրենց ընտանիքների սոցիալական ու տնտեսական դժվարությունների հետևանքով: ՅՈԻՆԻUԵՖ-ը ցույց տվեց, որ այլընտրանքային խնամքի լուծումները՝ բացի երեխաների լավագույն շահերին արձագանքելուց և ընտանեկան միջավայրում մեծանալու իրավունքից, նաև քիչ ծախսատար են պետության համար՝ պատշաճ կառավարվելու դեպքում:

 

 Մինչև իրենց առաջին ծնունդը չապրող երեխաներ

Պաշտոնական տվյալների համաձայն՝ Հայաստանում մինչև երեխայի առաջին ծնունդը տեղի ունեցող մահերի 70 տոկոսը տեղի է ունենում կյանքի առաջին 28 օրվա ընթացքում՝ նեոնատալ շրջանում: Այս մահերի մեծ մասը հնարավոր կլիներ կանխարգելել, եթե ժամանակին ու պատշաճ նեոնատալ խնամքի ու  վերականգնողական ծառայություններ տրամադրվեին այդ երեխաներին: Հայաստանում այդ խնդրին նպաստող գործոններից են՝ ոչ պատշաճ անտենատալ ու նեոնատալ խնամքը, որակյալ անձնակազմի ու հիմնական սարքավորումների, նորածնային խնամքի ու սնուցման մասին  ընտանեկան փորձի պակասը:

Այս բոլորը պահանջում է հրատապ համապարփակ արձագանքման մեխանիզմների առկայություն հատկապես երկրի հեռավոր և աղքատ մարզերում ու համայնքներում, ուր բնակչությունը դժվարություններ է կրում որակյալ նեոնատալ ծառայությունների հասանելիության պակասից:

 

Վաղ մանկության շրջանում զարգացման հնարավորություններ

Հայաստանում 6 տարեկան և ավելի ցածր տարիքի երեխաների միայն 22 տոկոսն է հաճախում նախադպրոցական հաստատություն՝ համեմատ 1989թ. գրանցված 60 տոկոսի: Նույնիսկ ավելին, գյուղական վայրերում նախադպրոցական հաստատություն հաճախող երեխաների քանակը ավելի ցածր է՝ 10 տոկոս: Նախադպրոցական կրթությունը կարող է կարևորագույն դեր խաղալ երեխաների համապարփակ զարգացման և նրանց ճանաչողական, զգայական ու սոցիալական հմտությունների ձևավորման հարցում: Երկրի համայնքներից գրեթե կեսում չկան նախադպրոցական հաստատություններ: Գործընկերների հետ միասին ՅՈՒՆԻՍԵՖ-ը ձգտում է այլընտրանքային նախադպրոցական ծառայություններ ստեղծել, որպեսզի երեխաների համար վաղ զարգացումը հասանելի լինի և նրանք պատրաստված հաճախեն դպրոց: