Հայտարարություններ

  • 18-րդ միջազգային բնապահպանական նկարչական մրցույթ

Մեր հրաշագեղ մոլորակը բոլորիս համար է

18-րդ միջազգային բնապահպանական նկարչական մրցույթ երեխաների համար՝ Հրաշագեղ մոլորակ: Մեր երկրագունդը տիեզերքից կապույտ թանկարժեք քարի է նման: Երկրագնդի վրա այնքա՜ն շատ գանձեր կան: Կորցնելու դեպքում՝ դրանք այլևս չենք վերադարձնի: Պատկերի՛ր, թե ինչ ես երևակայում, երբ մտածում ես հրաշագեղ Երկիր մոլորակի մասին:

 

 

Ո՞վ կարող է դիմել՝                            7-15 տարեկան երեխաներ

Գրանցման վերջնաժամկետ՝             մայիսի 31, 2017թ.

Դիմումի պահանջներ՝                      257x364մմ կամ ավելի փոքր չափի թուղթ

 

Նկարչական նյութեր՝                        Ցանկացած տեսակի ներկանյութ, գունաներկ

 

Կարևոր է ՝

 

   ա) Լրացնել դիմումի ձևը անգլերեն լեզվով և ամրացնել նկարի հետևում: Դիմումի ձևը ներբեռնել http://www.childrens-drawing.com/eng/apply.html կայքից:

   բ) Նկարը պետք է նկարված լինի երեխայի կողմից և որևէ թերթում կամ ամսագրում հրատարակված չպետք է լինի:

   գ) Մեզ ուղարկված նյութերը ետ չեն վերադարձվում:

   դ) Ստացված բոլոր նյութերը հանդիսանում են JQA-ի սեփականությունը և կարող են օգտագործվել հրատարակությունների մեջ կամ համացանցում` հանրային դարձնելու և տարածման նպատակներով:

   ե) Հաստատությունների, օրինակ՝ դպրոցի կողմից ուղարկված դիմումները պետք է ուղարկել միևնույն/միասնական փաթեթով:

   զ) Խնդրում ենք նկատի ունենալ, որ տեքստ պարունակող նկարները, ինչպիսիք օրինակ պաստառներն են, չեն ներառվի մրցույթում:

 

Նկարները խնդրում ենք ուղարկել հետևյալ հասցեյով՝

 

Internationl Environmental Children’s Drawing Contest Office POB 264, Kyobashi Yubinkyuoku, Tokyo, 104-8691, Japan

 

Հաղթողների մասին տեղեկատվությունը կտեղադրվի մրցույթի վեբկայքում՝

 http://www.childrens-drawing.com/eng/top.htm 2017թ. –ի օգոստոսին:

 

48  հաղթողներ կստանան հատուկ հուշամրցանակներ, իսկ մնացած մասնակիցները՝ խրախուսական մրցանակներ:

 

Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք դիմել  Երեխաների 18-րդ միջազգային բնապահպանական նկարչական մրցույթի գրասենյակ.

International Environmental Children's Drawing Contest Office

Rm. 303, 15 Sankyo Bld., 2-7-12 Tsukiji, Chuo-ku, Tokyo -104-0045, Japan

 

Հեռախոս՝ +81-3-3546-3631: Ֆաքս՝ +81-3-3543-8531

Էլ փոստ՝ manad@chive.ocn.ne.jp  

 

Ծրագրի մասին այլ մանրամասների համար այցելեք
http://www.childrens-drawing.com/eng/top.htm կայքը:

 

Հայցադիմումը՝ այստեղ