2010թ.-ից ի վեր՝ միայնակ ճանապարհորդող փախստականների և միգրանտ երեխաների թիվն աճել է հինգ անգամ (ՅՈՒՆԻՍԵՖ)

Մեծ յոթնյակի գագաթաժողովին ընդառաջ՝ ՅՈւՆԻՍԵՖը կոչ է անում աշխարհի առաջնորդներին վեց կետից բաղկացած գործողությունների օրակարգ ընդունել՝ ուղղված փախստական և միգրանտ երեխաներիանվտանգությանը

 

18-ըմայիսի, 2017թ. Նյու-Յորք - Ըստ ՅՈՒՆԻՍԵՖ-ի նոր զեկույցի, միայնակ ճանապարհորդող փախստական և միգրանտ երեխաների ընդհանուր թիվը 2010թ.-ից ի վեր աճել է հինգ անգամ: 2015-2016թթ.-ին առնվազն 300,000 միայնակ և առանց ուղեկցորդի երեխաներ են գրանցվել 80 երկրներում, մինչդեռ 2010-2011թթ.-ին միայնակ ճանապարհորդող փախստական և միգրանտ երեխաների թիվը 66,000 էր:

 

«Երեխաներեխաէ. գաղթի ճանապարհին երեխաներիպաշտպանությունըբռնությունիցևշահագործումից» զեկույցը փախստական և միգրանտ երեխաների տեղափոխությունների դրդապատճառների և ռիսկերի համընդհանուր պատկերն է ներկայացնում: Ըստ զեկույցի, այդ երեխաների մեծ մասն իրենց վերջնանպատակ երկիր հասնելու համար վտանգավոր ճանապարհներ ընտրելով՝ մաքսանենգների և թրաֆիքինգով զբաղվողների զոհ է դառնում: Տվյալ խնդիրը մատնանշում է անվտանգության համընդհանուր համակարգի ստեղծման կարիքը՝ երեխաներին չարաշահումից, բռնությունց և մահից հեռու պահելու նպատակով:

 

«Միայնակ ճանապարհորդող մեկ երեխան արդեն մեծ թիվ է, այնուամենայնիվ, այսօր զգալիորեն մեծ թվով երեխաներ հենց դա՛ են անում, և մենք՝ որպես չափահասներ, չենք կարողանում նրանց պաշտպանել», - ասաց ՅՈՒՆԻՍԵՖ-ի գործադիր տնօրենի տեղակալ Ջասթին Ֆորսիթը (Justin Forsyth): «Մաքսանենգները և թրաֆիքինգով զբաղվողները օգտվում են երեխաների խոցելիությունից և օգտագործում նրանց իրենց անձնական շահերի համար՝ օգնելով երեխաներին սահմաններ հատել միայն որպեսզի վերջիններս վաճառվեն ստրկության և մարմնավաճառության տրվեն: Անհասկանալի է, թե ինչու՞ մենք չենք պաշտպանում երեխաներին այդ գիշատիչներից»:

 

17-ամյա նիգերիացի Մերին առանց ուղեկցորդի ճանապարհորդող անչափահաս է, ով թրաֆիքինգի զոհ է դարձել՝ Լիբիայից Իտալիա իր սարսափելի գաղթի ընթացքում: Նկարագրելով մաքսանենգ դարձած՝ թրաֆիքինգով զբաղվող մարդուն, ով իրեն օգնություն էր առաջարկել, Մերին նշեց. - «Նա մեզ խոստացել էր լավ վերաբերմունք և անվտանգություն, սակայն այդ ամենը սուտ էր»: Ավելի քան երեք ամիս Մերին Լիբիայում փականքի տակ էր՝ ենթարկվելով բռնության: «Նա ինձ ասաց, որ եթե ես հրաժարվեմ իր հետ սեռական հարաբերություն ունենալ, նա ինձ Եվրոպա չի տանի: Նա ինձ բռնաբարեց»:

 

Զեկույցում նշված է՝

 

2015-2016թթ.-ին 200,000 առանց ուղեկցորդի երեխաներ ապաստան են հայցել մոտ 80 երկրներում

 

2015-2016թթ.-ին 100,000 առանց ուղեկցորդի երեխաներ ձերբակալվել են ԱՄՆ-Մեքսիկա սահմանին

 

2015-2016 թթ.-ին 160,000 առանց ուղեկցորդի երեխաներ ապաստան են հայցել Եվրոպայում

 

2016թ-ին ծովով Իտալիա ժամանած երեխաների 92% -ը եղել են առանց ուղեկցորդի

 

Երեխաները կազմում են համաշխարհային թրաֆիքինգի զոհերի մոտ 28%-ը

 

Ենթասահարյան Աֆրիկան, Կենտրոնական Ամերիկան և Կարիբյան կղզիներին է բաժին ընկնում թրաֆիքինգի զոհ դարձած երեխաների ամենաբարձր ցուցանիշը՝ 64 և 62 տոկոսով համապատասխանաբար:

 

Մաքսանենգների 20 տոկոսը մարդկանց թրաֆիքինգի ցանցերում կապեր ունեն:

 

Իտալիայում կայանալիք Մեծ յոթնյակի գագաթաժողովին ընդառաջ՝ ՅՈՒՆԻՍԵՖ-ը կոչ է անում կառավարություններին վեց կետից բաղկացած գործողությունների օրակարգ ընդունել՝ ուղղված փախստական և միգրանտ երեխաների անվտանգության ապահովմանը:

 

«Այս երեխաներին անհրաժեշտ է, որ ողջ աշխարհի կառավարություններն իրենց պարտավորված զգան ապահովել նրանց անվտագությունը ճանապարհորդությունների ընթացքում», - ասաց Ֆորսիթը: «Մեծ յոթնյակի գագաթաժողովին մասնակից առաջնորդները պետք է խրախուսեն այս ծրագիրը՝ առաջինն ընդունելով մեր՝ վեց կետից բաղկացած գործողությունների օրակարգը:

 

ՅՈՒՆԻՍԵՖ-ի գործողությունների օրակարգը ներառում է՝

 

Պաշտպանել փախստական և միգրանտ, հատկապես առանց ուղեկցորդի, երեխաներին բռնությունից և շահագործումից

 

Վերջ դնել փախստական և միգրանտ երեխաների կալանքին՝ ներկայացնելով մի շարք այլ՝ առավել գործածական այլընտրանքներ

 

Միասնական պահել ընտանիքները՝ որպես երեխաներին պաշտպանելու լավագույն միջոց և օրինական կարգավիճակ շնորհել երեխաներին

 

Հնարավորություն տալ բոլոր փախստական և միգրանտ երեխաներին ուսում ստանալ և օգտվել առողջապահական և այլ որակյալ ծառայություններից

 

Գործի անցնել՝ արձագանքելու լայնամասշտաբ տեղափոխությունների հիմքում ընկած դրդապատճառներին

 

Տրանզիտ և վերջնանպատակ երկրներում խրախուսել քսենոֆոբիայի, խտրականության և մարգինալիզացիայի դեմ պայքարը:

###

 

ՅՈՒՆԻՍԵՖ-ի մասին
ՅՈՒՆԻՍԵՖ-ը (ՄԱԿ-ի մանկական հիմնադրամը) երեխայի իրավունքների գծով համաշխարհային առաջատարն է, որի գործունեության նպատակն է՝ յուրաքանչյուր երեխայի համար ամենուրեք ապահովել հավասար հնարավորություններ՝ հատուկ ուշադրություն դարձնելով ամենակարիքավոր և խոցելի երեխաներին:
 
ՅՈՒՆԻՍԵՖ-ի և կազմակերպության գործունեության մասին ավելին իմանալու համար կարող եք այցելել՝ www.unicef.am և www.unicef.org կայքերը:

Երեխաների մասին նորագույն տվյալներ ստանալու համար կարող եք այցելել՝ data.unicef.org կայքը:

 

Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք դիմել` 

ՅՈՒՆԻՍԵՖ-ի հաղորդակցման ծրագրերի ղեկավար՝ Զառա Սարգսյանին

հեռ.՝ +37410 580173 (ներքինը՝ 113), էլ. հասցե՝ zsargsyan@unicef.org