Սիրիայի հարցով համատեղ հայտարարություն

 

Պարենի համաշխարհային ծրագրի գործադիր տնօրեն Էրթարին Քազընի (Ertharin Cousin), ՅՈՒՆԻՍԵՖ-ի գործադիր տնօրեն Էնթոնի Լեյքի (Anthony Lake), ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի մարդասիրական և ճգնաժամային օգնության հարցերով խորհրդական Սթիֆեն Օ՛Բրայենի (Stephen O’Brien), Առողջապահության համաշխարհային կազմակերպության գլխավոր տնօրեն Մարգարեթ Չանի (Margaret Chan), ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատար Ֆիլիպո Գրանդիի (Filippo Grandi)՝

Սիրիայիհարցովհամատեղհայտարարությունը

 

16 հունվարի, երկուշաբթի, 2017թ. Դավոս- Մինչ Սիրիայում վերջնական հրադադար իրականացնելու ջանքերը շարունակվում են, մենք կրկին կոչ են անում անհապաղ, անպայմանական և անվտանգ մուտքի հնարավորություն ընձեռել այն երեխաներին և ընտանիքներին հասնելու համար, ովքեր ողջ երկրի տարածքում շարունակում են զրկված լինել մարդասիրական օգնությունից:

 

Սիրիայում այսօր 15 պաշարված գոտի կա, որտեղ գրեթե 700 000 մարդ, որոնց 300 000 –ը, ըստ գնահատականների, երեխաներ են, շարունակում են պաշարման մեջ մնալ: Մոտավորապես 5 միլիոն մարդ, այդ թվում՝ 2 միլիոն երեխա, ապրում է մարդասիրական օգնությունը տեղ հասցնելու առումով ծայրահեղ դժվար հասանելի վայրերում՝ կռիվների, վտանգների և սահմանափակ հասանելիության պատճառով:

 

Սիրիայի ողջ տարածքում մարդիկ շարունակում են տառապել կյանքի համար անհրաժեշտ տարրական պայմաններ չունենալու պատճառով և որովհետև շարունակվող բռնության վտանգի տակ են: Մենք և, հիրավի, աշխարհը, չպետք է լռի, երբ հակամարտության կողմերը շարունակում են սննդի, ջրի, բժշկական պարագաների և օգնության այլ ձևերի թույլ չտալը կիրառել որպես պատերազմական զենք:

 

Երեխաները թերսնուցման, ջրազրկման, փորլուծության, վարակիչ հիվանդությունների, վնասվածքներ ստանալու առումով ամենաբարձր ռիսկային գոտում են: Նրանցից շատերը աջակցության կարիք ունեն` տրավմատիկ իրադարձությունների ականատես լինելով և բռնության տարատեսակ դրսևորումների ենթարկվելով: Դժբախտաբար, չափից շատ երեխաներ իրենց կյանքում հակամարտություններից ու կորուստներից զատ շատ քիչ բան են տեսել:

 

Հալեպի հարավային հատվածներում տեղի ունեցած սարսափները ջնջվել են հանրային գիտակցությունից, բայց մենք չպետք է թույլ տանք, որ Սիրիայի ժողովրդի կարիքները, կյանքն ու ապագան ի չիք դառնան հանրային գիտակցությունից:

 

Մենք չպետք է թույլ տանք, որ 2017թ.-ը Սիրիայում կրկնի 2016թ.-ի ողբերգությունները:

 

###

 

ՅՈՒՆԻՍԵՖ-ի մասին

ՅՈՒՆԻՍԵՖ-ը (ՄԱԿ-ի մանկական հիմնադրամը) երեխայի իրավունքների գծով համաշխարհային առաջատարն է, որի գործունեության նպատակն է՝ յուրաքանչյուր երեխայի համար ամենուրեք ապահովել հավասար հնարավորություններ՝ հատուկ ուշադրություն դարձնելով ամենակարիքավոր և խոցելի երեխաներին:

 

ՅՈՒՆԻՍԵՖ-ի և կազմակերպության գործունեության մասին ավելին իմանալու համար կարող եք այցելել www.unicef.org կայքը:

 

Հետևեք մեզ Twitter-ում և Facebook-ում:

Լրացուցիչ տեկեղությունների համար կարող եք դիմել՝

Նյու Յորք, ՅՈՒՆԻՍԵՖ

Հեռ.՝ +1-917 265 4516 Սիմոն Ինգրամ (Simon Ingram)

Էլ.փոստ՝ singram@unicef.org