ՅՈՒՆԻՍԵՖ-ի հայտարարությունը փախստական երեխաների վերաբերյալ

30 հունվարի, 2017թ. Նյու Յորք: «Փախստականների կարիքները երբևիցե այսքան մեծ չեն եղել: Աշխարհում 28 միլիոն երեխա արմատախիլ է եղել հակամարտությունների արդյունքում՝ լքելով իրենց տները բռնությունների և սարսափների պատճառով»:

 

«ՅՈՒՆԻՍԵՖ-ը պարտավորվում է շարունակել իր աշխատանքն աշխարհի կառավարությունների և այլ գործընկերների հետ ՝ աջակցելով երեխաներին ամենուրեք՝ Սիրիայից Եմեն և Հարավային Սուդան»:

 

«Ամերիկայի Միացյալ Նահանգները երկարատև ավանդույթ ունի պաշտպանելու հետապնդումներից փախչող երեխաներին: Մենք վստահ ենք, որ այս աջակցությունը շարունակվելու է, և որ այս նոր սահմանափակումները ժամանակավոր բնույթ կունենան: Բոլոր փախստական երեխաները մեր կարիքն ունեն»:

 

###

 

ՅՈՒՆԻՍԵՖ-ի մասին

ՅՈՒՆԻՍԵՖ-ը (ՄԱԿ-ի մանկական հիմնադրամը) երեխայի իրավունքների գծով համաշխարհային առաջատարն է, որի գործունեության նպատակն է՝ յուրաքանչյուր երեխայի համար ամենուրեք ապահովել հավասար հնարավորություններ՝ հատուկ ուշադրություն դարձնելով ամենակարիքավոր և խոցելի երեխաներին: 

ՅՈՒՆԻՍԵՖ-ի և կազմակերպության գործունեության մասին ավելին իմանալու համար կարող եք այցելել www.unicef.org կայքը:

 

Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք դիմել 

ՅՈՒՆԻՍԵՖ-ի հաղորդակցման ծրագրերի ղեկավար՝ Զառա Սարգսյանին

հեռ.՝ +37410 580173 /ներքինը՝ 113/, էլ. հասցե՝ zsargsyan@unicef.org