ՅՈՒՆԻՍԵՖ-ի գործադիր տնօրեն Էնթոնի Լեյքի հայտարարությունը Սիրիայում երեխաների և ընտանիքների նկատմամբ քիմիական զենքի կիրառման մասին զեկույցների վերաբերյալ

5-ը ապրիլի, 2017թ. - «Սիրիայի Իդլիբ քաղաքի փողոցներում քիմիական զենքի ենթադրյալ կիրառման արդյունքում խեղդամահ լինող և մահացող երեխաների լուսանկարները սարսափազդու են: Մեր մտքերն ու աղոթքները զոհերի և նրանց ընտանիքների հետ են»:

 

«Եթե այս փաստը հաստատվի, մեր զայրույթը շարժելուց անդին` այս հարձակումները պետք է պարտադրեն իշխանություն և կարողություն ունեցողներին վերջ դնել այս ավերիչ բռնությանը»:

 

«Նմանատիպ սարսափելի զենքի ենթադրվող կիրառումը չպետք է աննկատ դարձնի Սիրիայի այլ քաղաքներում, այդ թվում` Հալեպում, Դամասկոսում, Համայում տեղի ունեցող բռնությունները և ոչ էլ` անուշադրության մատնի պաշարման մեջ գտնվող և մարդասիրական օգնությունից զրկված ավելի քան 280.000 երեխաների առօրեական տանջանքները»:

 

«Սիրիայի երեխաներն արդեն իսկ չափից շատ ու չափից երկար ժամանակ են տանջվել»: 

 

###