ՅՈՒՆԻՍԵՖ-ը 3.3 միլիարդ ԱՄՆ դոլար հավաքագրելու կոչ է արել հակամարտություններում և այլ ճգնաժամերում հայտնված 48 միլիոն երեխաների աջակցության համար

Թերսնուցումը «լուռ սպառնալիք» է երեխաների համար, - նշված է գործակալության 2017թ.-ի կոչում

 

31-ը հունվարի, 2017թ. Նյու Յորք: Աշխարհի վատթարագույն հակամարտությունների և այլ հումանիտար ճգնաժամերի մեջ ապրող 48 միլիոն երեխա աջակցություն կստանա այսօր մեկնարկած ՅՈՒՆԻՍԵՖ-ի 2017թ.-ի դրամական միջոցների հավաքագրման կոչի արդյունքում հանգանակված միջոցներից:

 

Սիրիայից Եմեն, Հարավային Սուդանից Նիգերիա երեխաները հայտնվել են անմիջական հարձակումների, նրանց տները, դպրոցներն ու համայնքները՝ փլատակների տակ, իսկ նրանց հույս ու ապագան` անորոշության մեջ: Ընդհանուր առմամբ, աշխարհի յուրաքանչյուր չորս երեխայից գրեթե մեկն ապրում է հակամարտության կամ աղետից տուժած երկրում:

 

«Երկրե-երկիր պատերազմները, բնական աղետները և կլիմայական փոփոխությունները էլ ավելի՛ շատ երեխաների են ստիպում լքել իրենց տները՝ նրանց բռնության, հիվանդությունների և շահագործման թիրախ դարձնելով», - նշել է ՅՈՒՆԻՍԵՖ-ի  ճգնաժամային ծրագրերի ղեկավար Մանուել Ֆոնթեյնը (Manuel Fontaine):

 

ՅՈՒՆԻՍԵՖ-ի Երեխաներն ուղղված մարդասիրական գործողությունների մեջ նախանշված են գործակալության 2017թ.-ի դրամական հանգանակության կոչը, որ կազմում է 3.3 միլիարդ ԱՄՆ դոլար, ինչպես նաև՝ գործակալության նպատակները, այն է՝ 48 երկրում երեխաներին անվտանգ ջուր, սնուցում, կրթություն, առողջապահություն և պաշտպանություն տրամադրել:

 

Ըստ գնահատականների, 7.5 միլիոն երեխա ծայրահեղ թերսնուցման վտանգի առջև կկանգի կոչը ներառող 48 երկրում, այդ թվում՝ շուրջ կես միլիոն երեխա թե՛ հյուսիարևելյալ Նիգերիայում և թե՛ Եմենում:

 

«Թերսնուցումը լուռ սպառնալիք է միլիոնավոր երեխաների համար»,- նշել է Ֆոնթեյնը: «Դրա հասցրած վնասներն անդառնալի են և երեխաներից առևանգում են իրենց ֆիզիկական և մտավոր ներուժը: Վատթարագույն դեպքում ծանր թերսնուցումը կարող է մահացու լինել»:

 

Կոչի արդյունքում հավաքագրվելիք դրամական միջոցների ամենամեծ մասը բաժին է ընկնելու սիրիական հակամարտության մեջ հայտնված ընտանիքներին և երեխաներին. հակամարտություն, որի 7 տարին է շուտով լրանում: ՅՈՒՆԻՍԵՖ-ն ընդհանուր առմամբ Հանգանակված միջոցներից 1.4 միլիարդ դոլար կտրամադրվի թե՛Սիրիայում գտնվող սիրիացի երեխաներին և թե՛ հարևան երկրներում որպես փախստական ապրողներին աջակցելու համար:

 

Ընդհանուր առմամբ, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և գործընկերների մյուս առաջնահերթությունները հետևյալն են՝

 

  • Շուրջ 19 միլիոն մարդու անվտանգ ջրից օգտվելու հնարավորություն տրամադրել
  • 9.2 միլիոն երեխայի ֆորմալ և ոչ ֆորմալ միջնակարգ կրթություն տրամադրել
  • 8.3 միլիոն երեխայի պատվաստել կարմրուկի դեմ
  • Գրեթե 2 միլիոն երեխայի տրամադրել սոցիալ-հոգեբանական աջակցություն
  • Բուժել ծանր ձևի թերսնուցում ունեցող 3.1 միլիոն երեխա

 

2016թ.-ի առաջին 10 ամիսների ընթացքում ՅՈՒՆԻՍԵՖ-ի աջակցության շնորհիվ`

 

  • 13.6 միլիոն մարդ անվտանգ ջրից օգտվելու հնարավորություն է ստացել
  • 9.4 միլիոն երեխա պատվաստվել է կարմրուկի դեմ
  • 6.4 միլիոն երեխա ինչ որ տեսակի կրթություն ստանալու հնարավորություն է ստացել
  • 2.2 միլիոն երեխա բուժվել է ծանր ձևի թերսնուցումից:

###

 

ՅՈՒՆԻՍԵՖ-ի մասին

ՅՈՒՆԻՍԵՖ-ը (ՄԱԿ-ի մանկական հիմնադրամը) երեխայի իրավունքների գծով համաշխարհային առաջատարն է, որի գործունեության նպատակն է՝ յուրաքանչյուր երեխայի համար ամենուրեք ապահովել հավասար հնարավորություններ՝ հատուկ ուշադրություն դարձնելով ամենակարիքավոր և խոցելի երեխաներին: 

 

Կոչի մանրամասներին ծանոթանալու համար կարող եք այցելել՝ www.unicef.org/hac2017 կայքը:

ՅՈՒՆԻՍԵՖ-ի և կազմակերպության գործունեության մասին ավելին իմանալու համար այցելե՛ք www.unicef.org կայքը:

 

Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք դիմել` 

ՅՈՒՆԻՍԵՖ-ի հաղորդակցման ծրագրերի ղեկավար՝ Զառա Սարգսյանին

հեռ.՝ +37410 580173 /ներքինը՝ 113/, էլ. հասցե՝ zsargsyan@unicef.org

Հետևե՛ք ՅՈՒՆԻՍԵՖ-ի գործունեությանը Twitter-ում Facebook-ում և Istagram-ում: