ՅՈՒՆԻՍԵՖ-ը վենչուրային կապիտալի ներդրումներ է կատարում զարգացող երկրների տեխնոլոգիական սթարթափ ընկերություններում

17 նոյեմբերի, Նյու Յորք: ՄԱԿ-ի մանկական հիմնադրամը (ՅՈՒՆԻՍԵՖ) այսօր հայտարարեց բաց տեխնոլոգիական լուծումների, այդ թվում՝ կապի, իրական ժամանակի տվյալների հավաքագրման, նույնականացման տեխնոլոգիաների և ուսուցման բնագավառներում ներդրումների առաջին պորտֆելի մեկնարկը:

 

ՅՈՒՆԻՍԵՖ-ի նորարարության հիմնադրամը կիրառում է վենչուրային կապիտալի մոտեցումը լուծումներ գտնելու այնպիսի հարցերի համար, ինչպիսիք են տրանսպորտային, ինքնության, կրելի տեխնոլոգիաների, ֆինանսների, և աձնական տվյալներին առնչվողները: Բացի առաջին ներդրումների մասին հայտարարելուց, ՅՈՒՆԻՍԵՖ-ը նաև մեկնարկել է դիմումների ընդունման հաջորդ փուլը տեխնոլոգիական սթարթափների համար:

 

«ՅՈՒՆԻՍԵՖ-ի նորարարության հիմնադրամը ՄԱԿ-ում գործարարությամբ զբաղվելու նոր ձև է, որը կապակցում է Սիլիկոնային հովտի վենչուրային հիմնադրամների մոտեցումը ՅՈՒՆԻՍԵՖ-ի գրասենյակների կարիքներին», - նշեց ՅՈՒՆԻՍԵՖ-ի նորարարության գրասենյակի տնօրեն Սինթիա ՄըքՔեֆրին (Cynthia McCaffrey):

 

«Օգտագործելով ՅՈՒՆԻՍԵՖ-ի 190 գրասենյակների ու 12000  հոգուց բաղկացած աշխատակազմի հնարավորությունները, հիմնադրամը կօգնի մեզ բացահայտել և աջակցել այն ընկերություններին, որոնք գուցեև անտեսվում են ավանդական ներդրումային ծրագրեր իրականացնողների կողմից»,- ավելացրեց ՄըքՔեֆրին: «Հիմնադրամը մեզ հնարավորություն է ընձեռում տեխնոլոգիական լուծումների նախատիպեր ստեղծել, ինչպես նաև՝ ընդլայնել մեր համագործակցությունը բաց սկզբնաղբյուրով տեխնոլոգիաների բնագավառում՝  նպատակ ունենալով բարելավել երեխաների կյանքը»:

 

Ներդրումների առաջին պորտֆելը ներառում է հետևյալ հինգ սթարթափները՝ 2017թ.- ին նախատեսելով ներդնել ևս 20-ից 40 հավելյալ ընկերություններում:

 

Saycel (Նիկարագուա) - տրամադրում է մատչելի բջջային կապ գյուղական վայրերում ավանդական տեղեկատվական ցանցից դուրս մնացած համայնքներին:

 

mPower (Բանգլադեշ) ստեղծում է թվային գրացման հարթակ՝ բարելավելով մայրական և մանկական առողջության մասին տվյալների հավաքագրումն ու տրամադրումը:

 

9Needs (Հարավային Աֆրիկա) -կիրառում է բլոքչեյն (blockchain) կառավարման համակարգն ու և մասնագիտանում է ինքնության տեխնոլոգիաների ոլորտում՝ ստեղծելով կառավարման բարելավված համակարգ վաղ մանակկան ուսուցման ծառայությունների համար:

 

Innovations for Poverty Alleviation Lab (Պակիստան) խաղի տեսքով այնպիսի պատմություններ և տեղեկատվություն է տրամադրում, որ կարելի է կիրառել պարզունակ բջջային հեռախոսով՝ դրանով իսկ օգնելով (թերի կրթություն ունեցող) հայրիկներին` աջակցել իրենց ընտանիքներին բարելավված մայրական և նորածնային առողջություն ունենալու հարցում:

 

Chatterbox (Կամբոդիա) –տրամադրում է հիմնարար տեխնոլոգիաների շերտ, որ կարող է՝ ինտեգրվել ՅՈՒՆԻՍԵՖ-ի RapidPro հարթակին՝ ընդլայնելով մասնավորապես Կամբոդիայում, բայց ի վերջո նաև ողջ աշխարհում, ցածր գրագիտության մակարդակ ունեցող համայքների հասանելիությունը:

 

ՅՈՒՆԻՍԵՖ-ի նորարարության հիմնադրամը տեխնոլոգիական սթարթափներին հրավիրում է դիմել ներդրումներ ստանալու համար և դառնալ բաց կոդերով լուծումների այս աճող պորտֆիլի մի մաս: Հիմնադրամի կողմից ներդրումներ ստանալու համար դիմումներ ներկայացնելու հաջորդ փուլն արդեն բաց է: Դիմելու կարգի մասին մանրամասների և Ձեր հայտադիմումը (Expressions of Interest) ներկայացնելու համար այցելեք www.unicefinnovationfund.org՝ կայք էջը: Դիմումների ներկայացման վերջնաժամկետն է 2017թ.-ի հունվարի 1-ը:

 

###

 

ՅՈՒՆԻՍԵՖ նորարարությունը անհատներից բաղկացած աշխարհասփյուռ միջդիսցիպլինար թիմ է, ում նպատակն է բացահայտել, նախատիպեր ստեղծել և տարածել ՅՈՒՆԻՍԵՖ-ի աշխատանքն ամրապնդող տեխնոլոգիաներ և պրակտիկա: Մենք ստեղծում և տարածում ենք այնպիսի նորամուծություններ, որոնք բարելավում են երեխաների կյանքն ամբողջ աշխարհում:  Նորարաությունների բնագավառում ՅՈՒՆԻՍԵՖ-ի գործունեության մասին լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք www.unicef.org/innovation և www.unicefstories.org կայք էջերը: