ՅՈՒՆԻՍԵՖ-ը թողարկել է ինտերակտիվ տեսաֆիլմ, որ արտացոլում է հանուն կրթության սիրիացի երեխաների պայքարը

 

#ImagineaSchool տեսաֆիլմն ու լուսանկարները լույս են տեսել Սիրիայի համար մարդասիրական օգնության քննարկումներին ընդառաջ

 

 

23 հունվարի, 2017թ., Բեյրութ: Լիբանանում որպես փախստական հանգրվանած դպրոցահասակ երեխաների կյանքին է անդրադառնում ՅՈՒՆԻՍԵՖ-ի կողմից այսօր հեռարձակված նոր ինտերակտիվ վավերագրական կինոնկարը: #ImagineaSchool –ն ականատեսի աչքով է ներկայացնում  այն մարտահրավերները, որոնց առջև կանգնում են Սիրիացի երեխաները  կրթություն ստանալու համար իրենց պայքարում:

 

ՅՈՒՆԻՍԵՖ-ը ներկայացրել է 19  երեխաների պատմություններ, որոնք համընկնում են հունվարի 23 – 24-ին  Հելսինկիում տեղի ունեցող Սիրիայի մարդասիրական իրավիճակի հարցերով խորհրդաժողովի սկզբին` նպատակ ունենալով կենդանի օրինակներով ներկայացնել այն մարտահրավերները, որոնք քննարկվում են խորհրդաժողովի ընթացքում:

 

Լիբանանում Սիրիացի դպրոցահասակ երեխաների գրեթե կեսը, այն է՝ 187.000 երեխա, դպրոց չի հաճախում: Այդ երկիրն աշխարհում մեկ շնչի հաշվով  ամենաշատ փախստականներին է հյուրընկալում: Կրթություն ստանալու փոխարեն, հազարավոր սիրիացի երեխաներ, նրանց մեջ ամենափոքրերը վեց տարեկան հասակից, աշխատում են գյուղատնտեսության բնագավառում, գործարաններում, շինարարության ոլորտում և փողոցներում:

 

ՅՈՒՆԻՍԵֆ-ն ու Լիբանանի կառավարությունը շուրջ 150.000 փախստական երեխաների հնարավորություն է ընձեռել հանրային դպրոց հաճախել: Որակյալ կրթությունն ավելի շատ երեխաների հասանելի դարձնելու նպատակով` ՅՈՒՆԻՍԵֆ-ը կոչ է արել 2017թ.-ին 240 մլն ԱՄՆ դոլար ներդնել Լիբանանում կրթական ծրագրեր իրականացնելու համար:

 

«Աղքատությունը, սոցիալական անտեսումը, անապահով վիճակը և լեզվական խոչընդոտները հնարավորություն չեն տալիս սիրիացի երեխաներին կրթություն ստանալ` մի ամբողջ սերունդ թողնելով անապահով վիճակում, անբարենպաստ պայմաններում և չքավոր, ինչպես նաև երեխաներին որպես մանկական աշխատուժ օգտագործվելու և վաղ ամուսնությունների դրդելով», - նշել է  Լիբանանում ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչ Տանյա Չափյուիսաթը (Tanya Chapuisat):

 

«Կառավարության, դոնորների և գործընկերների հետ աշխատելով` մենք կարողացել ենք Լիբանանում բնակվող սիրիացի փախստական երեխաների գրեթե կեսին դպրոց ուղարկել. հիմա ժամանակն է հնարավորություն ընձեռել մնացած կեսին որակյալ կրթություն ստանալու», - նշել է Չափյուիսաթը:

 

2016թ.-ին նկարահանված ինտերակտիվ վավերագրական կինոնկարը ստեղծվել է ՅՈՒՆԻՍԵՖ-ի և Վինիյետ Ինտերակտիվի մրցանակակիր սցենարիստների թիմի կողմից: Լուսանկարների հեղինակն է World Press Photo-ի հաղթող Ալեսիո Ռոմենզին (Alessio Romenzi):

 

«Երբ լսում էի եխաներին և հասկանում, թե ինչ դեր ունի կրթությունը իրենց վիճակի հաղթահարման համար պայքարում` սիրտս կտոր-կտոր էր լինում: Նկարներում, աշխատել եմ ցույց տալ, թե ինչ մեծ դեր ունի դպրոց գնալը նրանց համար` հուսալով, որ իմ աշխատանքը հնարավորություն կտա, որ պարզունակ մի երազանք ի կատար ածվի»:

 

Ֆիլմի վերնագիրը` #ImagineaSchool, հորինել է 10 տարեկան Ասիան և 13 տարեկան Դիանան, ովքեր և նկարահանվել են ֆիլմում. նրանք երբևէ դպրոց չեն հաճախել: «Ինձ թվում է, որ դպրոցը շատ գեղեցիկ է. պատերին փակցված են նկարներ, որ նկարել են տղաներն ու աղջիկները»,- ասում էր նա:

 

Աշխարհում մարդասիրական օգնության բնագավառում կրթությունը շարունակում է մնալ ամենաքիչ ֆինանսավորվող ոլորտներից մեկը: 2015թ.-ին մարդասիրական գործակալությունները ստացել են իրենց կրթական ֆինանսավորման կարիքների միայն 31տոկոսը, ինչը 66 տոկոսով քիչ է նախորդ տասնամյակի համեմատ:

 

2016թ.-ի մայիսին տեղի ունեցած Համաշխարհային մարդասիրական գագաթաժողովի ընթացքում մեկնարկեց մի նոր համաշխարհային ֆինանսավորման հարթակ՝ «Կրթությունը չի կարող սպասել» խորագրով: Այն կոչված է կանխատեսելի ֆինանսավորման միջոցով կամրջելու ճգնաժամերի ընթացքում հումանիտար տարատեսակ միջամտություններն ու հետագայում ապահովելու երկարատև զարգացումներ:

 

 

###

 

ՅՈՒՆԻՍԵՖ-ի մասին

ՅՈՒՆԻՍԵՖ-ը (ՄԱԿ-ի մանկական հիմնադրամը) երեխայի իրավունքների գծով համաշխարհային առաջատարն է, որի գործունեության նպատակն է՝ յուրաքանչյուր երեխայի համար ամենուրեք ապահովել հավասար հնարավորություններ՝ հատուկ ուշադրություն դարձնելով ամենակարիքավոր և խոցելի երեխաներին:

 

Ֆիլմը դիտելու համար կարող եք այցելել www.imagineaschool.com կայքը:

 

ՅՈՒՆԻՍԵՖ-ի և կազմակերպության գործունեության մասին ավելին իմանալու համար կարող եք այցելել www.unicef.org կայքը:

 

Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք դիմել 

ՅՈՒՆԻՍԵՖ-ի հաղորդակցման ծրագրերի ղեկավար՝ Զառա Սարգսյանին

հեռ.՝ +37410 580173 /ներքինը՝ 113/, էլ. հասցե՝ zsargsyan@unicef.org

 

Հետևե՛ք Լիբանանում ՅՈՒՆԻՍԵՖ-ի գործունեությանը  Twitter-ում,  Facebook-ում և Instagram-ում