ՅՈՒՆԻՍԵՖը ներկայացրեց փոքր գյուղական համայնքների համար նախատեսված մանկապարտեզների մոդելը

ԵՐԵՎԱՆ, 28-ը փետրվարի 2018թ. – Այսօր ՅՈՒՆԻՍԵՖ-ը ներկայացրեց փոքր գյուղական համայնքների համար նախատեսված վաղ մանկական ուսումնառության ծախսարդյունավետ մոդելի առանձնահատկությունները: Մոդելը նախկինում փորձարկվել է Սյունիքի մարզի ութ փոքր համայնքներում 2014-2015թթ., որից հետո գործի է դրվել Լոռվա մարզի Թումանյանի խոշորացված համայնքի Աթան, Ահնիձոր, Շամուտ և Մարց բնակավայրերում: Այժմ Սյունիքի և Լոռվա մարզերի թվով 12 բնկավայրերում այս ծառայություններից օգտվում են 140 երեխաներ, ովքեր այլ կերպ չէին կարողանա մանկապարտեզ հաճախել:


 
Միջոցառմանը բացման խոսքով հանդես եկան ՀՀ տարածքային կառավարման և զարգացման փոխնախարար պրն. Վարազդատ Կարապետյանը, ՀՀ կրթության և գիտության փոխնախարար պրն. Դավիթ Սահակյանը և Հայաստանում ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչ տկն. Տանյա Ռադոչայը, ովքեր կարևորեցին մոդելը 3-6 տարեկան երեխաների՝ ուսումնառություն ստանալու և զարգանալու տեսանկյունից:


 
Մոդելը ստեղծվել է փոքր գյուղական համայնքների համար, որտեղ երեխաների թիվը փոքր է, մանկապարտեզ ունենալու համար նախատեսված համապատասխան ֆինանսական միջոցներ չկան, իսկ մոտակա քաղաքային մանկապարտեզը հեռու է: Այն հիմնված է միջազգային ուսումնասիրությունների վրա, որոնք փաստում են, որ մանկապարտեզ հաճախելու տևողությունը (տարիների առումով) ավելի մեծ նշանակություն ունի 3-6 տարեկան երեխայի ապագայի համար, քան օրվա ընթացքում հաստատությունում անցկացրած ժամերը:

 
Մոդելը երեխաներին ապահովում է ոչ միայն զարգացման և ուսումնառության հնարավորություն, այլև համայնքին տրամադրում է աշխատատեղեր և բարենպաստ ազդեցություն է ունենում սոցիալական իրավիճակի վրա: Աշխատանքի, ներդրվող կապիտալի և հարակից ծախսերի նվազագույն ծավալները ապահովում են մոդելի ծախսարդյունավետությունը: Մոդելի գործունեության առաջին 5 տարիների ընթացքում  Թումանյանի խոշորացված համայնքում երեխաների թվաքանակը կգերազանցի 100-ը, իսկ մեկ երեխայի հաշվով ներդրման ընդհանուր և ուղղակի միջին ծախսերը կկազմեն, համապատասխանաբար՝ 320,100 ՀՀ դրամ և 222,500 ՀՀ դրամ:
 


Գործընկերության շնորհիվ Թումանյանի համայնքն արդեն 2018թ. բյուջեյում հանձն է առել տրամադրել ընթացիկ ծախսերն ու դաստիարակների աշխատավարձերը ծառայության պահպանման նպատակով, իսկ ՄԱԶԾ Գլոբալ էկոլոգիական հիմնադրամի Փոքր դրամաշնորհների ծրագիրը տրամադրելու է արևային ֆոտովոլտային համակարգեր՝ ծառայությունների ազդեցությունը շրջակա միջավայրի վրա մեղմելու և կայունությունը ապահովելու նպատակով:


 
ՅՈՒՆԻՍԵՖ-ն իր գործընկերների՝ ՀՀ ԿԳ և ՏԿԶ նախարարությունների հետ համատեղ նաև մշակել է մոդելի իրավական, ֆինանսական և ռազմավարական հիմնավորումների շրջանակը: Դրա մաս են կազմում ծախսերի և ծախսարդյունավետության մանրակրկիտ վերլուծությունն ու նախադպրոցական կրթության ոլորտի դաստիարակների համար նախատեսված մեթոդաբանական գործիքակազմը: Միասին այս գործիքներն ապահովում են «Նախադպրոցական կրթության մասին» ՀՀ օրենքի նախագծի լրամշակման համար համապատասխան գիտական հենք:
 


Ծրագիրն իրականացվում է «Քայլ առ քայլ» բարեգործական հիմնադրամի և Համայնքների ֆինանսիստների միավորման հետ համագործակցությամբ:

 

 

 

 

 

Լրացուցիչ տեղեկությունների համար դիմել՝
ՅՈՒՆԻՍԵՖ-ի հայաստանյան գրասենյակի հաղորդակցման ծրագրի ղեկավար՝
Զառա Սարգսյանին
Հեռ.՝ +37410 580 174
Էլ. հասցե՝ zsargsyan@unicef.org


 
ՅՈՒՆԻՍԵՖ-ի մասին
ՅՈՒՆԻՍԵՖ-ը (ՄԱԿ-ի մանկական հիմնադրամը) երեխայի իրավունքների գծով համաշխարհային առաջատարն է, որի գործունեության նպատակն է՝ յուրաքանչյուր երեխայի համար ամենուրեք ապահովել հավասար հնարավորություններ՝ հատուկ ուշադրություն դարձնելով ամենակարիքավոր և խոցելի երեխաներին:
ՅՈՒՆԻՍԵՖ-ի և կազմակերպության գործունեության մասին ավելին իմանալու համար կարող եք այցելել՝www.unicef.am և www.unicef.orgկայքերը:
Երեխաների մասին նորագույն տվյալներ ստանալու համար կարող եք այցելել՝ data.unicef.org կայքը:

 



Ավելին վաղ մանկական ուսումնառության ծրագրի մասին՝

 
Ծրագրի մեկնարկի մասին՝
25-ը մայիսի, 2017թ. - Թումանյանի բազմաբնակավայր խոշորացված համայնքի երեխաների համար կստեղծվի որակյալ վաղ ուսումնառության հնարավորություն՝ այլընտրանքային նախադպրոցական ծառայության մոդելի իրականացման միջոցով, http://uni.cf/2otJD1U
 
Կենտրոնների մեկնարկիմասին՝
19-ը սեպտեմբերի, 2017թ. - Լոռու մարզի Ահնիձոր և Մարց գյուղերի երեխաները կհաճախեն իրենց բնակավայրերում գտնվող առաջին նախադպրոցական կրթության կենտրոններ, http://uni.cf/2GO89RQ