ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի գործադիր տնօրեն Էնթոնի Լեյքի հայտարարությունը Եվրոպայում փախստական և միգրանտ երեխաների իրավիճակի վերաբերյալ

Նյու Յորք, 3-ը սեպտեմբերի, 2015 - Եվրոպայի ափ հասած փախստական և միգրանտ երեխաների լուսանկարները խորապես մտահոգիչ են: Դիակներ ծովի ափին… Երեխաներից ոմանք սահման հասած բեռնատարների ետևում շնչահեղձ վիճակում, ոմանք փշոտ մետաղալարով ցանկապատների արանքում հուսահատ ծնողների հետ:
 
Քանի դեռ Եվրոպայում միգրանտների և փախստականների ճգնաժամը խորանում է, այս նկարները վերջինը չեն լինի, որ կողողեն սոցիալական մեդիան կամ կհայտնվեն հեռուստացույցի էկրաններին կամ թերթերի առաջին էջին:
 
Փախստական երեխաների նկարները շատերին են վրդովել, սակայն միմիայն վրդովվելը բավարար չէ: Վրդովմունքին պետք է հաջորդեն համապատասխան քայլեր:
 
Այս երեխաների իրավիճակը նրանց ընտրությամբ չէ կամ նրանց վերահսկողության ներքո: Նրանք պաշտպանության կարիք ունեն, ինչպես նաև իրավունք:
 
Մենք պնդում ենք, որպեսզի ձեռնարկվեն հետևյալ քայլերը ՝
 
1. Այդ իրավիճակում հայտնված երեխաներին պետք է պաշտպանել տրամադրելով մի շարք էական ծառայություններ՝ առողջապահություն, սնունդ, էմոցիոնալ աջակցություն և կրթություն, ինչպես նաև նրանց ընտանիքների համար կացարան, որպեսզի ընտանիքի անդամները միասին մնան:
 
2. Պետք է ապահովել երեխայի խնամքի բավարար քանակի որակյալ փորձագետներ, ովքեր կաջակցեն երեխաներին և նրանց ընտանիքներին:
 
3. Պետք է շարունակել որոնողական և փրկարարական աշխատանքները ոչ միայն ծովում, այլ նաև ցամաքի վրա, քանի որ ընտանիքները տեղաշարջվում են տարբեր երկրներով: Պետք է հնարավորինս ամեն ինչ անել, որպեսզի կանխել միգրանտ և փախստական երեխաների իրավունքների չարաշահումն ու շահագործումը:
 
4. Ցանկացած որոշում կայացնելիս պետք է հաշվի առնել երեխաների շահերը, ներառյալ ապաստան հայցելու և ստանալու իրավունքը:
 
Մենք ցավում ենք այն ընտանիքների համար, ովքեր կորցրել են իրենց երեխաներին՝ ծովում, ափերին, Եվրոպայի ճանապարհներին: Քաղաքականության քննարկմանը զուգահեռ, չպետք է մոռանանք այս ճգնաժամի խորապես մարդկային բնույթը, ոչ էլ մասշտաբը: Չպետք է մոռացության մատնենք երեխաներին:
 
Եվրոպայում ապաստան փնտրողների մեկ քառորդը երեխաներ են: Այս տարվա առաջին վեց ամիսների ընթացքում Եվրոպայում ապաստարան է հայցել ավելի քան 106,000 երեխա:
 
Նաև չպետք է մոռանանք Եվրոպայում անվտանգություն փնտրող ընտանիքների պատմությունների դրդապատճառը՝ Սիրիայում ընթացող սարսափելի հակամարտությունները, որոնք արդեն ստիպել են մոտ երկու միլիոն երեխաների փախչել երկրից: Այս հակամարտությունների ավարտը միայն կարող է դադարեցնել մարդկանց տառապանքները:

###

ՄԱԿ-ի մանկական հիմնադրամը խթանում է յուրաքանչյուր երեխայի իրավունքներն ու բարեկեցությունը: Մեր գործընկերների հետ միասին մենք աշխատում ենք 190 երկրներում և տարածքներում՝ ստանձնած պարտավորությունները գործնական քայլերի վերածելու համար և առավել խոցելի ու մեկուսացված երեխաներին աջակցելու ուղղությամբ՝ նպատակ ունենալով նպաստել բոլոր երեխաների բարեկեցությանը: ՅՈՒՆԻՍԵՖ-ի և տարվող աշխատանքների մասին լրացուցիչ տեղեկատվության համար այցելեք www.unicef.org
 
Տեղեկությունների համար դիմել՝

Սարահ Քրոու, ՅՈՒՆԻՍԵՖ Նյու Յորք, +1646 209 1590, scrowe@unicef.org
Քրիստոֆ Բուլերիակ, ՅՈՒՆԻՍԵՖ Ժնև, +41 79 963 9244, cboulierac@unicef.org

 
Լուսանկարներ և տեսանյութի կադրեր կարող եք ներբեռնել այստեղ՝ http://uni.cf/1LOQt9b