Հանդիպումների շարք սիրիահայ, տեղահանված և փախստական երեխաների ծնողների հետ

Սիրով տեղեկացնում ենք, որ 2017թ. ՅՈՒՆԻՍԵՖ-ը և Երևանի պետական համալսարանի (ԵՊՀ) Կիրառական հոգեբանության կենտրոնը իրականացնում են սիրիահայ, տեղահանված և փախստական երեխաների ծնողների հետ հանդիպումների շարք:

 

Հերթական հանդիպումը տեղի կունենա սույն թվականի փետրվարի 27-ին, ժամը՝ 13:15-ին, ԵՊՀ Կիրառական հոգեբանության կենտրոնում (հասցե՝ Աբովյան 52/ա, 012 սենյակ):

 

Ծնողները մասնագետի հետ կքննարկեն մի շարք հարցեր.

- ի՞նչ վարք ունեն երեխաները տարբեր տարիքում,

- ի՞նչ դժվարություններ կարող են ունենալ տանը, դպրոցում, ընկերների հետ,

- ինչպե՞ս օգնել երեխային, երբ նա բարկացած է, վախեցած կամ տխուր և այլն:

 

Հանդիպումները կօգնեն ծնողներին ավելի լավ հասկանալ իրենց երեխային և օգնել նրանց դժվար իրավիճակներում: Ծնողները կկարողանան նաև իրենց երեխայի հետ կապված հարցերն առանձին քննարկել մասնագետի հետ:

 

Խումբը կվարի ԵՊՀ կիրառական հոգեբանության կենտրոնի հոգեթերապևտ, հոգեբանական գիտությունների թեկնածու Իրինա Խանամիրյանը: 

 

Հանդիպումները տեղի կունենան շաբաթական մեկ անգամ 1,5 - 2 ժամ տևողությամբ: Հանդիպումների ընթացքում կլինեն սուրճի ընդմիջումներ:

 

Ծնողները հանդիպումներին կարող են գալ իրենց փոքրիկների հետ, ովքեր հաճելի ժամանակ կանցկացնեն կենտրոնի խաղասենյակում՝ մինչ հանդիպման ավարտը:

 

Խմբում տեղերը սահմանափակ են: Դասընթացներին մասնակցելու համար անհրաժեշտ է նախապես գրանցվել:

 

Լրացուցիչ տեղեկությունների և Ձեր մասնակցությունը հաստատելու համար կարող եք զանգահարել՝ 094 85 65 35 հեռախոսահամարով, գրել՝coap.unicef@gmail.comէլ. հասցեին կամ այցելել Երևանի պետական համալսարանի (ԵՊՀ) Կիրառական հոգեբանության կենտրոն՝ Աբովյան 52/ա, 012 սենյակ: