Հայաստանի աղետավտանգ համայնքների երեխաները՝ փոփոխություն իրականացնողներ

Արտակարգ իրավիճակների ժամանակ երեխաները ենթարկվում եմ  աղետների ավերիչ ազդեցությունը: Երեխաների և կանանց մահացությունն արտակարգ իրավիճակներում 14 անգամ մեծ է տղամարդկանց մահացության ցուցանիշից: [1] Ըստ կանխատեսումների, հաջորդ տասնամյակում աղետների հետևանքով տարեկան մոտ 175 միլիոն երեխա կտուժի: [2]

 

Հայաստանը տարածաշրջանի  առավել աղետավտանգ  երկրներից է: Վերջին տասնամյակում ՀՀ կառավարությությունը՝ համագործակցելով ՅՈՒՆՒՍԵՖ-ի և այլ միջազգային կազմակերպությունների հետ, խթանել է համայնքային դիմակայունությունը կրթության միջոցով: Եվրամիության ֆինանսաական աջակցությամբ 2015-2016 թվականներիներին ՅՈՒՆԻՍԵՖ-ն իր գործընկեր կազմակերպությունների՝ Աղետների ռիսկի նվազեցման (ԱՌՆ) ազգային հարթակի և Վորլդ Վիժն Հայաստանի հետ աջակցել են Աշտարակի և Ստեփանավանի երկու հանրակրթական դպրոցներին` իրենց ուսումնական և արտաուսումնական –համայնքային ծրագրերում ներառելու ԱՌՆ բաղադրիչը:

 

Երեխաների անմիջական մասնակցությամբ  և դպրոցների աշխատակազմի աջակցությամբ  մշակվել է  վտանգներին դիմակայելու համայնքահեն մոտեցում՝ օգտագործելով կրթական և տեղեկատվական տարբեր գործիքներ:  Երեխաները տարածական տեղեկատվության քարտեզների միջոցով ուսումնասիրել են աղետների ռիսկերը, սովորել են օգտվել աշխարհագրական տեղեկատվության Գլոբալ տեղորոշման համակարգից (GIS), ինչպես նաև՝ ծանոթացել են իրենց համայնքին սպառնացող աղետների պատմությունը: Դասավանդման փոխներգործուն մոտեցումներն ուղեկցվել են վեբ (առցանց) տեխնոլոգիաների կիրառմամբ և փորձարկումներով:

 

Արդյունքում երեխաները սովորել են համապատասխանեցնել տարածական տեղեկատվության (GIS) քարտեզներն իրենց  քաղաքներին և շրջակա միջավայրին՝ ըստ տեղական մակարդակում առկա վտանգների և ռիսկերի քարտեզագրության: Նրանք նաև սովորել են բացահայտել համայնքային «թեժ կետերը» և  խոցելի վայրերը,  դրանք GIS համակարգի  օգնությամբ հստակորեն տեղակայել էլեկտրոնային բաց հարթակում և Եվրամիության աջակցությամբ ստեղծված  Էլեկտրոնային տարածաշրջանային ռիսկերի ատլասում: Հետագայում քարտեզում տեղակայված վտանգավոր վայրերին առցանց կցվել են տվյալ վտանգին համապատասխան ուսումնական գրականության հղումներ:  

 

Նախաձեռնության մասնակից դպրոցների աշակերտները հետագայում տեղեկացրել են,  որ այս նախաձեռնության մեջ ներգրավվելու արդյունքում իրենք այժմ ավելի լավ են տեղեկացված առկա ռիսկերի մասին և ավելի մեծ ուշադրություն են դարձնում շրջակա միջավայրի անվտանգությանը: Նրանք ոչ միայն տեղեկացվել են, թե ինչ քայլեր պետք է կատարեն աղետների ժամանակ, այլ նաև սովորել են թե ինչպես պետք է կանխարգելել  տեխնածին վտանգով պայմանավործած  արտակարգ իրավիճակները և պատրաստվել ու դիմակայել բնական վտանգով պայմանավորված աղետներին: Ուսումնական նախագիծը հանդիսացել է արդյունավետ փորձառություն բոլոր երեխաների համար, այդ թվում՝ դպրոցներում սովորող հաշմանդամություն ունեցող աշակերտների համար, ովքեր ներգրավված են եղել ծրագրի մշակման և իրականացման բոլոր գործընթացների մեջ:  

 

Երեխաների կարծիքով իրականացված միջոցառումներն եղել են  մասնակցային և զվարճալի, իրենց  ներգրավումը տեղանքի շրջայցերի մեջ հնարավորություն է տվել ճանաչել բնական վտանգավոր երևույթները,  անվտանգությանն ու դիմակայմանն աղնչվող առցանց հարթակները: Նրանք նաև սովորել են աղետների մասին, տեղանքի ուսումնասիրություններ կատարել՝ օգտագործելով  առցանց գործիքներ՝ Գլոբալ տեղորոշման համակարգը, էլեկտրոնային ճանապարհային քարտեզը:

 

ԱՌՆ կրթության նախագծի իրականացումը դպրոցներում ցույց տվեց, որ  թե ինչպես կրթությունը կարող է նպաստել համայնքային դիմակայունության ամրապնդմանը:  Փոխներգործուն ուսուցման գործիքները՝ էլեկտրոնային ճանապարհային քարտեզը, « GeoTracker»-ը և առցանց անվտանգության բաց հարթակները, հարմարեցված են այլ դրպոցների կարիքներին: Ավելին, այս միջոցները կարող են հավասարազոր օգտակար լինել Հայաստանի կրթական այլ հաստատությունների համար և օգտագործվել  ուսուցիչների և աշակերտների կողմից:

 

ՅՈՒՆԻՍԵՖ-ը շարունակում է բարձրաձայնել յուրաքանչյուր երեխայի անվտանգության կարևորության հարցը: Մեր ծրագրերը միտված են  դիմակայունության ազգային ռազմավարությունների և դպրոցների անվտանգության ապահովման մեխանիզմների ամրապնդմանը: ՅՈՒՆԻՍԵՖ-ը Համաշխարհային բանկի և Ասիական զարգացման բանկի հետ մեկտեղ աջակցում է ՀՀ կառավարությանը՝ միջազգային չափանիշներին համապատասխան դպրոցների կառուցման և արդիականացման ուղղեցույցերի մշակման գործում:  

 

ՅՈՒՆԻՍԵՖ-ը նաև աջակցում է ՀՀ կրթության և գիտության նախարարությանը՝ դպրոցների կառավարման տեղեկատվական համակարգում անվտանգությանն առցանց դասընթացի և անվտանգության քարտեզի  մշակմանը:  Դրանք կարող են օգտագործվել կրթության կառավարման ազգային ու մարզային մարմինների, ինչպես նաև՝ ուսումնական հաստատութունների վարչական կազմի կողմից՝ դպրոցների անվտանգությանն առնչվող խնդիրների վերհանման, ԱՌՆ և արտակարգ իրավիճակներում գործելու պլանի մշակման, ինչպես նաև՝ ռիսկով պայմանավորված բյուջե կազմելու ժամանակ:   



[1] ՄԱԿ (2015) Աղետների նկատմամբ դիմացկուն հասարակություններ: Փաստեր և պատկերներ. http://www.un.org/en/sustainablefuture/disasters.asp#facts   

[2]  ՅՈՒՆԻՍԵՖ-ի ԿԱԵ և ԱՊՀ տարածաշրջանային գրասենյակ (2011): Աղետների ռիսկի նվազում, վաղ մանկության զարգացում: Ժնև. http://www.unicef.org/ceecis/DRRECD.pdf