Հայաստանը պետք է բարելավի համայնքների դիմակայունությունը պատրաստվածության մակարդակի և սոցիալական պաշտպանության միջոցով

Երևան, 20-ը փետրվարի, 2018թ. - Այսօր ավելի քան 70 ազգային և տեղական ինքնակառավարման ներկայացուցիչներ, ռիսկերի նվազեցման մասնագետներ մասնակցեցին Համայնքների դիմակայունության ֆորումին: Ֆորումի նպատակն է խթանել աղետների ռիսկի կառավարման (ԱՌԿ) գործընթացը համայնքային մակարդակում՝ դրանով իսկ նպաստելով համայնքների դիմակայունության բարձրացմանը:

 

Այն նախաձեռնել են «ՕքսԵՋեն» հիմնադրամը և «Սեյվ դը չիլդրեն ինթերնեշնլ» կազմակերպության հայաստանյան ներկայացուցչությունը՝ ՀՀ արտակարգ իրավիճակների, ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարությունների, ՅՈՒՆԻՍԵՖ-ի, ՄԱԶԾ-ի, Հայկական Կարմիր Խաչի ընկերության և Աղետների ռիսկի նվազեցման ազգային պլատֆորմի հետ սերտ համագործակցությամբ:

 

Աղետներ տեղի են ունենում ամբողջ աշխարհում, և ՅՈՒՆԻՍԵՖ-ն այնտեղ է լինում հակազդելու և օգնելու համար, ինչպես նաև հաճախ ներկա է լինում մինչ աղետի վրա հասնելը և օգնում վերապատրաստելու և տեղեկացնելու գործում:

 

«Յուրաքանչյուր աղետ տեղային է հարվածում, ուստի տեղային մակարդակում վերապատրաստելու և հակազդելու, ինչպես նաև երեխաներին և երիտասարդներին ներգրավելու վրա շեշտը դնելը որոշիչ է համայնքների դիմակայունությունը բարձրացնելու համար: Չնայած աղետների ժամանակ երեխաներն առանձնակի խոցելիություն ունեն՝ նրանք կարող են փոփոխությունների գործակալներ դառնալ՝ տարածելով տեխնոլոգիայի նոր հնարավորություններն ու նպաստելով իրենց համայնքների դիմակայունությանը»,- ասաց ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչ տկն. Ռադոչայը իր ելույթում: «Դիմակայունության մեկ այլ կարևոր բաղադրիչ է սոցիալական պաշտպանության համակարգը, որը կարող է օգնել՝ զարգացնելու մարդկանց՝ աղետներին հակազդելու սոցիալական և տնտեսական դիմակայունությունը՝ առաջարկելով սոցիալական պաշտպանություն երեխաների և նրանց ընտանիքների համար»:

 

Ֆորումի ընթացքում մարզային ու համայնքային իշխանությունների ներկայացուցիչներին և համայնքային զարգացման ծրագրերի պատասխանատուներին ներկայացվեցին՝ 

 

- համայնքների դիմակայունության բարձրացման խնդիրները`Սենդայի ԱՌՆ գործողությունների ծրագրի, Կայուն զարգացման նպատակների, ԱՌԿ ազգային ռազմավարության համատեքստում, 

 

- սոցիալ-տնտեսական զարգացման քաղաքականություններում ու ծրագրերում ԱՌԿ բաղադրիչի ներառման վերլուծության արդյունքները,

 

- նոր տեխնոլոգիաների կիրառման կարևորությունը, որը նպաստում է տեղական և մարզային մակարդակներում արդյունավետ ռիսկի կառավարմանը:

 

Ֆորումին մասնակցեցին ՀՀ կառավարության բարձրաստիճան պաշտոնյաներ, ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին, միջազգային և տեղական մի շարք կազմակերպությունների ներկայացուցիչներ, մարզպետներ, համայնքապետեր, ինչպես նաև այլ ներկայացուցիչներ ՀՀ մարզերից:

 

 

 

###

 

 

ՅՈՒՆԻՍԵՖ-ի մասին
ՅՈՒՆԻՍԵՖ-ը (ՄԱԿ-ի մանկական հիմնադրամը) երեխայի իրավունքների գծով համաշխարհային առաջատարն է, որի գործունեության նպատակն է՝ յուրաքանչյուր երեխայի համար ամենուրեք ապահովել հավասար հնարավորություններ՝ հատուկ ուշադրություն դարձնելով ամենակարիքավոր և խոցելի երեխաներին:
 
ՅՈՒՆԻՍԵՖ-ի և կազմակերպության գործունեության մասին ավելին իմանալու համար կարող եք այցելել՝ www.unicef.am և www.unicef.org կայքերը:

Երեխաների մասին նորագույն տվյալներ ստանալու համար կարող եք այցելել՝ data.unicef.org կայքը:

 

Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք դիմել` 

ՅՈՒՆԻՍԵՖ-ի հաղորդակցման ծրագրի ղեկավար Զառա Սարգսյանին

հեռ.՝ +37410 580173 (ներքինը՝ 113), էլ. հասցե՝ zsargsyan@unicef.org