Համաշխարհային պատվաստումների շաբաթ. հիմնական գաղափարներն ու փաստերը

Պատվաստումները պաշտպանում են երեխաներին հիվանդություններից՝ յուրաքանչյուր տարի փրկելով 3 մլն կյանքԿարճ ասած՝ #ՊատվաստումնԱշխատումէ

 

2016թ-ին երեխաների մահվան ¼-ի պատճառը թոքաբորբն էր, կարմրուկն ու փորլուծությունը:

Այս մահերի մեծ մասը կարելի էր կանխարգելել պատվաստումների միջոցով:

  • Աշխարհը պոլիոմիելիտի վերացման եզրին է կանգնած: Սկսած 1988-ից՝ 2.5 միլիարդ երեխա պատվաստվել է դրա դեմ, և պոլիոմիելիտի ախտորոշման դեպքերը նվազել են ավելի քան 99 տոկոսով՝ 2017-ին գրանցելով ամենացածր ցուցանիշը՝ 22 դեպք:
  • Կարմրուկի դեմ պատվաստումները միայն 2000թ-ից մինչև 2016թ-ը փրկել են 20 միլիոն կյանք:
  • Մայրական և նորածնային թոքախտը, որը նորածինների 70-100%-ի համար ճակատագրական էր, վերացվել է գրեթե բոլոր երկրներում՝ բացի 15-ից:

 

Պատվաստումները պատյանի են նման և պաշտպանում են ընտանիքներին և համայնքներինՊատվաստելով մեր երեխաներին՝ մեր համայնքի ամենախոցելիներին ենք պաշտպանում ՝հատկապես նորածիններին:

  • Երբ համայնքում բավարար թվով մարդիկ են պատվաստված, հիվանդությունները հեշտությամբ չեն տարածվում: Սա կոչվում է «խմբային/հոտային» կամ համայնքային դիմադրողականություն:
  • Եթե համայքնում շատ քիչ մարդ է պատվաստված, մեծանում է հիվանդությունների ռիսկն ու մահվան ելքով պատահարների քանակը:
  • Երբ պատվաստումների մակարդակը ցածր է, նորածինները կանգնում են մեծ վտանգի առջև, քանի որ նրանք շատ փոքր են նման հիվանդությունների դեմ ինքնուրույն պատվաստվելու համար:
  • 2016-ին միայն ավելի քան 190,000 երեխա մահացել է թոքաբորբից, փայտացումից և մենինգիտից: Մինչդեռ մահվան դեպքերի մեծամասնությունը կարելի էր կանխարգելել պատվաստումների միջոցով:
  • Բարձրորակ և մատչելի առողջապահություն ապահովելով յուրաքանչյուր մոր և մանկան համար՝ մենք կարող ենք նվազեցնել կանխարգելելի պատճառներով մահացող նորածինների քանակը:

 

 

Չնայած պատվաստումների առավելություններին՝ աշխարհում միլիոնավոր երեխաներ բաց են թողնումդրանք՝ թե՛ իրենք իրենցթե՛ իրենց համայնքներին կանգնեցնելով հիվանդությունների ռիսկի և մահացու հետևանքների առջևՍա անընդունելի էերբ աշխարհում մատչելի և կենսատու պատվաստումներ կան:

  • Մինչև մեկ տարեկան 19.5 միլիոն երեխա՝ յուրաքանչյուր 100 երեխայից 14-ը, բաց է թողնում ամբողջական պատվաստումները:
  • Երբևէ չպատվսատված երեխաները ամենամեծ վտանգի առջև են կանգնած: 2016թ-ին, 12.9 մլն նորածին՝ յուրաքանչյուր 10-ից 1-ը, չի պատվաստավել մահացու հետևանք ունեցող դիֆթերիայի, փայտացման և կապույտ հազի դեմ:
  • Յուրաքանչյուր տարի մինչև 5 տարեկան 1.5 մլն երեխա մահանում է պատվաստումների միջոցով կանխարգելելի հիվանդություններից:

 

 

Շատ երեխաներ պլանային պատվաստումներ չեն ստանում հակամարտությունների հետևանքովինչը վնասում և թուլացնում է առողջապահության համակարգըՄյուսները չեն ստանում պատվաստումներ աշխարհագրական կամ սոցիալական մարգինալիզացման արդյունքում:

  • Հակամարտությունները կործանիչ ազդեցություն են ունենում առողջապահության համակարգերի վրա, ինչը բերում է պատվաստումների ծածկույթի նվազմանը: Աշխարհում պատվաստում չստացած երեխաների  մոտ 2/3-ն ապրում է հենց հակամարտությունների գոտիներում:
  • Հակամարտությունների գոտիներում ապրող երեխաներն ամենից խոցելին են վարակիչ հիվանդությունների նկատմամբ: Օրինակ, Եմենում միայն 2017թ.-ին խոլերայից և ջրի միջոցով փոխանցվող վարակներից առաջացած փորլուծությունից տուժած մեկ միլիոն մարդկանց ավելի քան 58%-ը երեխաներն էին:
  • Շատ երեխաներ ապրում են անհասանելի վայրերում, որոնք անտեսվում են պլանային պատվաստումների ծրագրերում:
  • Ցածր և միջին եկամուտ ունեցող երկրներում գյուղ-քաղաք միգրացիայի արդյունքում մեծ թվով մարդիկ տեղավորվում նախ արվարձանային համայնքներում, որտեղ նրանք հաճախակի զրկվում են տարրական առողջապահական ծառայություններից:

 

 

Միլիոնավոր կյանքեր կարող են փրկվելեթե ամենիցխոցելիներն ու անապահովներն օգտվեն տարրական  առողջապահական ծառայություններից:

 

  • ՅՈՒՆԻՍԵՖ-ի վերջին ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ ամենից աղքատ երկրներում ապրող երեխաներին տրամադրվող առողջապահության ոլորտի ներդրումները թույլ են տալիս փրկել 2 անգամ ավելի շատ մարդու կյանք մեկ դոլարի դիմաց, քան դրան համարժեք ներդրումներն առավել զարգացած համայնքներում:

 

ՅՈՒՆԻՍԵՖ-ըցանկանումէստեղծելմիաշխարհորտեղոչմիերեխավարակիզոհչիդառնաևանհոգուառողջկմեծանաԱյդ նպատակի համար էլՅՈՒՆԻՍԵՖ-ըգործումէ 190 երկրներում՝ամենտարիմիլիոնավորերեխաներին նաև պատվաստումներտրամադրելու:

  • 2000-2016թթ. ՅՈՒՆԻՍԵՖ-ը, համագործակցելով կառավարությունների ու գործընկերների հետ, պատվաստել է 1.9 միլիոն երեխա:
  • Միայն 2016թ-ին ՅՈՒՆԻՍԵՖ-ը գնել է 2.5 միլիարդ դոզա պատվաստանյութ՝ ապահովելով աշխարհում մինչև հինգ տարեկան երեխաների 45 %-ի պատվաստումը:
  • Մենք ցանկացած պահի այնտեղ ենք, որտեղ երեխաները մեր կարիքն են զգում, նույնիսկ հակամարտությունների հետևանքով տուժած վայրերում:Ի պատասխան 2017թ-ին Ռոհինգիայի փախստականների շրջանում (4 տուժածից 3-ը երեխա էր) դիֆթերիայի բռնկմանը՝ ՅՈՒՆԻՍԵՖ-ը հարավային Բանգլադեշում նախաձեռնեց պատվաստումների 6 մեծածավալ արշավ:
  • Պատվաստանյութերըառավել քան երբևէապահով են և հասանելի: ՅՈՒՆԻՍԵՖ-ի կողմից մատակարարված բոլոր պատվաստանյութերը օգտագործումից առաջ ենթարկվում են փորձաքննության: Դրանք պարբերաբար վերստուգվում են կողմնակի ազդեցությունից խուսափելու նպատակով: ՅՈՒՆԻՍԵՖ-ը գնում է միայն այն պատվաստանյութերը, որոնք նախապես ստուգվել են Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից և համապատասխանում են միջազգային ստանդարտներին: ՅՈՒՆԻՍԵՖ-ի և գործընկերների շնորհիվ ցածր եկամուտ ունեցող երկրներում երեխաների ամբողջական պատվաստումների արժեքը յուրաքանչյուր երեխայի հաշվով կազմում է 18 ԱՄՆ դոլար, 2013թ.-ին գրանցված 24 ԱՄՆ դոլարի դիմաց:
  • 2016թ. ՅՈՒՆԻՍԵՖ-ը բանակցեց հնգավալենտ պատվաստանյութի համար, որը կանխագելում է դիֆթերիան, փայտացումը, կապույտ հազը, հեպատիտ B-ն և Բ տիպի հեմոֆիլուսային վարակը: Միջին գինը այժմ կազմում է ընդամենը 0.85 ԱՄՆ դոլար մեկ դոզայի դիմաց, որը 2016թ-ին գրանցված 1.59 ԱՄՆ դոլարից կրկնակի քիչ է:
  • Պատվաստանյութերի ուղղությամբ ներդրումներն ունեն տնտեսական նշանակություն:
  • Պատվաստանյութերը կանխարգելում են վարակիչ հիվանդություները՝ այդ կերպ ազատելով առողջապահական համակարգերը թանկարժեք ռեսուրսներով ներդրումներից:
  • Պատվաստանյութի արժեքը շատ հաճախ 1 ԱՄՆ դոլարից քիչ է կազմում, ինչը ոչինչ է երեխայի կյանքը փրկելու կամ վարակի բռնկումը կանգնեցնելու համար:
  • Պատվաստումը կարող է նաև նվազեցնել արտադրողականության կորուստները և ապահովել այլ տնտեսական օգուտներ: Վերջին ուսումնասիրությունը ցույց է տվել, որ ցածր և միջին եկամուտ ունեցող երկրներում մանկական պատվաստման համար ներդրված 1 ԱՄՆ դոլարը ապահովում է  44 ԱՄՆ դոլարի հասույթ:

 

 

 

 

ՅՈՒՆԻՍԵՖ-ի մասին
ՅՈՒՆԻՍԵՖ-ը (ՄԱԿ-ի մանկական հիմնադրամը) երեխայի իրավունքների գծով համաշխարհային առաջատարն է, որի գործունեության նպատակն է՝ յուրաքանչյուր երեխայի համար ամենուրեք ապահովել հավասար հնարավորություններ՝ հատուկ ուշադրություն դարձնելով ամենակարիքավոր և խոցելի երեխաներին: 

 

Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք դիմել` 

ՅՈՒՆԻՍԵՖ-ի հաղորդակցման ծրագրի ղեկավար Զառա Սարգսյանին

հեռ.՝ +37410 580173 (ներքինը՝ 113), էլ. հասցե՝ zsargsyan@unicef.org