Կրծքով կերակրումը մայրիկի հաղթանակն է. Երևանում բացվեց կրծքով կերակրման խորհրդատվության առաջին սենյակը

Նոյեմբերի 16-ին Էրեբունի բժշկական կենտրոնի ծննդատանը Հայաստանում ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչ Տանյա Ռադոչայը, «Ընտանիքի ակադեմիա» ՀԿ նախագահ Մերի Ներսիսյանը և Էրեբունի ԲԿ գործադիր տնօրեն Միքայել Մանուկյանը հայտարարեցին Հայաստանում առաջին «Կրծքով կերակրման խորհրդատվության սենյակ»-ի բացման մասին:

 

Ապագա և նորաթուխ մայրերի համար նախատեսված սենյակում աշխատելու են  վերապատրաստում անցած մասնագետներն այցելուներին կրծքով կերակրման առավելությունների, կերակրման նրբությունների, հնարավոր դժվարությունների, դրանց կանխարգելման մասին իրազեկելու առաքելությամբ:

 

Ներկաները հնարավորություն ունեցան հետևելու խորհրդատվության սենյակի առաջին այցելուների հետ աշխատանքին՝ նրանց օրինակով գնահատելու սենյակում տարվող աշխատանքների արդյունավետությունը:

 

«Կրծքով կերակրման խորհրդատվության սենյակը» ՅՈՒՆԻՍԵՖ-ի և «Ընտանիքի ակադեմիա»-յի համատեղ «Կրծքով կերակրման հաղթարշավ»-ի բաղադրիչներից է: Նույնատիպ սենյակ միաժամանակ շահագործման կհանձնվի Արարատ քաղաքի ծննդատանը կից պոլիկլինիկայում:

 

Կրծքով սնուցումը յուրաքանչյուր երեխայի իրավունքն է, որն ամրագրված է երեխաների իրավունքների կոնվենցիայի 24-րդ հոդվածում։ Երեխաներն իրավունք ունեն համապատասխան սնուցման, ինչը կարևոր է առողջության հնարավոր ամենաբարձր չափանիշին հասնելու նրանց իրավունքի իրականացման համար։ Կանայք, իրենց հերթին, իրավունք ունեն մանկական սնուցման մասին անկողմնակալ տեղեկատվություն ստանալու և որոշումներ ընդունելու։  «Լանցետ » ամսագրի «Երեխաների կենսունակության վերաբերյալ» շարքը փաստում է, որ կրծքով սնուցման խրախուսման միջոցով կարելի է կանխել մինչև 5 տարեկան երեխաների մահերի 13%-ը: Հայաստանում կրծքով սնուցումը կարող է տարեկան առնվազն 60 երեխայի կյանք փրկել:

 

###

 

ՅՈՒՆԻՍեՖ-ի մասին

ՅՈՒՆԻՍԵՖ-ը խթանում է յուրաքանչյուր երեխայի իրավունքներն ու բարեկեցությունը իր բոլոր նախաձեռնություններում: Մեր գործընկերների հետ միասին մենք աշխատում ենք 190 երկրներում և տարածքներում այդ պատրաստակամությունը գործնական քայլերի վերածելու համար՝ հատուկ կենտրոնանալով առավել խոցելի և մեկուսացված երեխաների վրա՝ հանուն բոլոր երեխաների բարեկեցության: Լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք www.unicef.org կայքը:

Լրացուցիչ տեղեկությունների համար դիմեք ՅՈՒՆԻՍԵՖ-ի հաղորդակցման ծրագրերի ղեկավար Զառա Սարգսյանին, հեռ: +37410 523546 /ներքինը՝ 113/, է. հասցե: zsargsyan@unicef.org

 

«Կրծքով կերակրման հաղթարշավն» իրազեկման ծրագիր է, որն ընթանում է ՀՀ չորս մարզում՝ Շիրակում, Լոռիում, Արարատում, Արմավիրում և Երևանում: Առանցքային նպատակը կրծքով կերակրման խրախուսումն է: Հաղթարշավն իրականացվում է հինգ ճանապարհով՝ ֆոտոմրցույթ, լայնածավալ լուսաբանում, «Կրծքով կերակրման բարեկամ» մասնագետների մրցույթ, կրծքով կերակրման սենյակների բացում, կրծքով կերակրումը խրախուսող պաստառների տարածում: Հաղթարշավը կամփոփվի Երևանում՝ նոյեմբերի 24-ին մամուլի ասուլիս մրցանակաբաշխությամբ:

«Կրծքով կերակրման հաղթարշավ» ծրագրի կայք՝ www.nutrition.am

 

«ԸՆՏԱՆԻՔԻ ԱԿԱԴԵՄԻԱ» ՀԿ գործունեությանառանցքումընտանիքնէ՝դրայուրաքանչյուրանդամիֆիզիկականևհոգեկանառողջության, կրթականմակարդակի, սոցիալականաստիճանիբարելավումը: Համագործակցելով տեղական և միջազգային կազմակերպությունների հետ կազմակերպությունը նախաձեռնում և իրականացնում է առողջապահական, կրթա-դաստիարակչական, սոցիալական ծրագրեր:

Լրացուցիչ տեղեկությունների համար` +37495 510 710, էլ. հասցե՝ academyoffamily@gmail.com

«Ընտանիքի ակադեմիա» ՀԿ ծրագրերի պատասխանատու Գոռ Պետրոսյան