Կրծքով կերակրման հաղթարշավի ամփոփում

 

Կրծքով կերակրումը մայրիկի հաղթանակն է

 

24-ը նոյեմբերի, 2016թ. Երևան: Այսօր ամփոփվեցին ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամի (ՅՈՒՆԻՍԵՖ) հայաստանյան գրասենյակի, ՀՀ առողջապահության նախարարության և «Ընտանիքի ակադեմիա» ՀԿ-ի համատեղ ջանքերով իրականացված «Կրծքով կերակրման հաղթարշավ» վեցամսյա ծրագրի արդյունքները:

 

Միջոցառման ընթացքում ներկայացվեցին կերակրման խրախուսմանն ուղղված ծրագրի բոլոր բաղադրիչները, ցուցադրվեցին հաղթարշավի ընթացքում ստացված՝ կրծքով կերակրումը խրախուսող գովազդային պաստառները, պարգևատրվեցին կրծքով կերակրման թեմայով լուսանկարչական մրցույթի հաղթողները, ինչպես նաև՝մրցանակներ շնորհվեցին բուժաշխատողների շրջանում հայտարարված «Կրծքով կերակրման բարեկամ» մրցույթի հաղթողներին:

 

«Կրծքով կերակրումն օգուտների անհավանական հատկանիշներ ունի թե՛ մայրերեի, թե՛ երեխաների համար  և ճիշտ սնուցման և հիվանդություններից պաշտպանելու հիմնաքարն է», - նշեց Հայաստանում ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչ Տանյա Ռադոչայը: «Ցավոք, Հայաստանում կյանքի առաջին 6 ամիսների ընթացքում բացառապես կրծքով է կերակրվում նորածինների միայն 35 տոկոսը: Այս ցուցանիշը Հայաստանի համար շատ ցածր է, և կարծում եմ, որ ճիշտ սնուցում և համապատասխան հոգածություն ապահովելով՝ մենք բոլորս կարող ենք անել ավելին՝  հանուն յուրաքանչյուր հայ մանուկի առողջության իրավունքի պաշտպանության»:

 

Կրծքով սնուցումը յուրաքանչյուր երեխայի իրավունքն է, որն ամրագրված է երեխայի իրավունքների կոնվենցիայի 24-րդ հոդվածում։ Երեխաներն իրավունք ունեն համապատասխան սնուցման, ինչը կարևոր է առողջության հնարավոր ամենաբարձր չափանիշին հասնելու նրանց իրավունքի իրականացման համար։ Կանայք, իրենց հերթին, իրավունք ունեն մանկական սնուցման մասին անկողմնակալ տեղեկատվություն ստանալու և որոշումներ ընդունելու։ Կրծքով սնուցման խրախուսման միջոցով կարելի է կանխել մինչև 5 տարեկան երեխաների մահերի 13%-ը: Հայաստանում կրծքով սնուցումը կարող է տարեկան առնվազն 60 երեխայի կյանք փրկել:

 

###

«Կրծքով կերակրման հաղթարշավի» մասին

 «Կրծքով կերակրման հաղթարշավն» իրազեկման ծրագիր է, որն ընթանում է ՀՀ չորս մարզում՝ Շիրակում, Լոռիում, Արարատում, Արմավիրում և Երևանում: Առանցքային նպատակը կրծքով կերակրման խրախուսումն է:

 

 

ՅՈՒՆԻՍԵՖ-ի մասին

ՅՈՒՆԻՍԵՖ-ը խթանում է յուրաքանչյուր երեխայի իրավունքներն ու բարեկեցությունը իր բոլոր նախաձեռնություններում: Մեր գործընկերների հետ միասին մենք աշխատում ենք 190 երկրներում և տարածքներում այդ պատրաստակամությունը վերածելու գործնական քայլերի՝ կենտրոնանալով առավել խոցելի և մեկուսացված երեխաների վրա:

 

Լրացուցիչ տեղեկտությունների համար՝ +37410 523546 /ներքինը՝ 113/,  էլ.  հասցե՝ zsargsyan@unicef.org ՅՈՒՆԻՍԵՖ-ի հաղորդակցման ծրագրերի ղեկավար Զառա Սարգսյան

Հավելյալ տեղեկատվության համար՝www.unicef.am

 

«ԸՆՏԱՆԻՔԻ ԱԿԱԴԵՄԻԱ» ՀԿ-ի գործունեության առանցքում ընտանիքն է՝ դրայուրաքնաչյուր անդամի

 ֆիզիկական և հոգեկան առողջության, կրթականմակարդակի, սոցիալական աստիճանի բարելավումը

Համագործակցելով տեղական և միջազգային կազմակերպությունների հետ` կազմակերպությունը նախաձեռնում

և իրականացնում է առողջապահական, կրթա-դաստիարակչական,սոցիալական ծրագրեր:

 

Լրացուցիչ տեղեկտությունների համար`  +37495 510 710, էլ.  հասցե՝ academyoffamily@gmail.com  

«Ընտանիքի ակադեմիա» ՀԿ ծրագրերի պատասխանատու

Գոռ Պետրոսյան

«Կրծքով կերակրման հաղթարշավ» ծրագրի կայք՝ www. nutrition.am