Կառավարությունները պետք է ներդրումներ կատարեն ամենախոցելի երեխաներին պատվաստելու ուղղությամբ

ՅՈՒՆԻՍԵՖի՝ Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի 

տարածաշրջանի գրասենյակի ղեկավար 

Աֆշան Խանի հայտարարությունը 

Պատվաստումների համաշխարհային 

շաբաթվա կապակցությամբ:

 

25-ը ապրիլի, 2017թ., Ժնև: «ՅՈՒՆԻՍԵՖ-ը կոչ է անում Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի կառավարություններին ներդրումներ կատարել այնպիսի առողջապահական ծրագրերի մեջ, որոնք առաջնահերթություն են տալիս ամենախոցելի երեխաներին կենսական պատվաստումներ տրամադրելուն: Այդ թվում՝ հարկավոր է ուշադրություն դարձնել պատվաստումների նկատմամբ աճող բացասական վերաբերմունքի անհանգստացնող միտմանը»:

 

«Պատվաստումները հանրային առողջապահության ոլորտում ամենանշանակալի և ծախսերի տեսանկյունից մատչելի ձեռքբերումներից են: Պատվաստումները փրկում են երեխաների կյանքը և խոչընդոտում հիվանդությունների տարածմանը»:

 

«Պատվաստումների կայուն համընդհանուր բաշխումը հնարավոր է միայն լավ գործող առողջապահական համակարգերի առկայության պարագայում,-համակարգեր, որոնք հասնում են բոլորին, այդ թվում՝փոքրամասնություններին, աղքատության մեջ ապրող կամ վտարանդի երեխաներին: Բաշխումը պետք է մշտադիտարկվի, որպեսզի համապատասխան ծառայությունների հասանելիության խնդիրները և բացը արագորեն հայտնաբերվեն և լրացվեն:

Հավասարապես կարևոր է ապատեղեկատվությունը հաղթահարելու համար համապատասխան գիտելիքներով զինված ծնողներից և համայնքներից պահանջել պաշտպանել իրենց երեխաներին: Պատվաստումների վերաբերյալ ապատեղեկատվությունը ծանր հետևանքներ ունի: Կառավարությունները պետք է լրջորեն հետևեն հանրային կարծիքին ու պատասխան քայլեր ձեռնարկեն ապատեղեկատվության դեմ, ինչպես նաև՝ բարձրաձայնեն պատվաստումների օգուտների մասին:

 

Կարմրուկի համաճարակն ու պատվաստումների՝ տեղ-տեղ անընդունելի ցածր մակարդակը ակնառու նախազգուշացումներ են, որ պլանային պատվաստումների համընդհանուր տարածումը պետք է առաջնահերթություն լինի կառավարությունների, համայնքների և ծնողների համար:

 

###

 

ԻրավիճակըՀայաստանում՝

 

2002 թվականից Հայաստանի Հանրապետությունը համարվում է պոլիոմելիտից ազատ գոտի, իսկ 2007 թվականից երկրում կարմրուկի տեղական դեպքեր չեն արձանագրվել: Երկրում չեն արձանագրվում նաև դիֆտերիայի և փայտացման դեպքեր:

 

Առողջապահության նախարարության և ՅՈՒՆԻՍԵՖ-ի ժամանակին իրականացրած ռազմավարության շնորհիվ երկրում պատվաստումների ընդգրկվածությունը կազմում է ավելի քան 95 տոկոս, որը թույլ է տալիս վերահսկողության տակ պահել մի շարք այլ հիվանդություններ՝ կարմրախտ, կապույտ հազ և մինչև մեկ տարեկան երեխաների շրջանում Հեպատիտ B -ն:

 

Պատվաստումների և իմունիզացիայի ընդհանուր դաշինքի (ԳԱՎԻ) մասին՝

 

ԳԱՎԻ-ն ՀՀ կառավարությանն աջակցում է իմունականխարգելման ոլորտում արձանագրած ձեռքբերումների ու ցուցանիշների կայունությունն ապահովելու անցումային դրամաշնորհային ծրագրով, որն իրականացվում է ՅՈՒՆԻՍԵՖ-ի հայաստանյան գրասենյակի կողմից: Ծրագրի ֆինանսավորումը կդադարի 2018թ.-ին երկրի՝ ինքնաֆինանսավորման անցնելու արդյունքում:

 

Անցումային այս փուլում ՅՈՒՆԻՍԵՖ-ն աջակցում է`

-        հանրության և հատկապես ծնողների շրջանում պատվաստումների վերաբերյալ իրազեկվածության մակարդակի բարձրացմանը,

-         բուժաշխատողների գիտելիքների և հմտությունների բարելավմանը,

-         Հանրապետության ողջ տարածքում պատվաստանյութերի պահպանման և տեղափոխման համար անհրաժեշտ համապատասխան սարքավորումների  առկայությանը: 

 

Իրավիճակը աշխարհում՝