Ի՞նչ անել հանուն անվտանգ համացանցի

Անվտանգ համացանցը սկսվում է քեզնից:

 

Մի՛ տարածիր բամբասանքներ և մի՛ հրապարակիր վիրավորանք պարունակող նյութեր կամ նկարներ: Մեկի համար դա կարող է լինել ուղղակի կատակ, իսկ մյուսի համար՝ խորապես վիրավորական բովանդակություն։

 

 

Հրապարակի՛ր ստորև տեղադրված 

տեսանյութերըորպեսզի ընկերներդ էլ տեղեկացված լինեն համացանցում անվտանգության մասին:

 

Մտածի՛ր տարածելուց առաջ՝ http://bit.ly/2o3u5Bw

Մտածի՛ր նախքան հրավերն ընդունելը՝ http://bit.ly/2odOBir

Մտածի՛ր հաղորդագրությունդ ուղարկելուց առաջ՝ http://bit.ly/2EK2IGl

 

 

Ուղարկի՛ր մեզ համացանցում անվտանգության մասին քո խորհուրդները, իսկ մենք կտարածենք դրանցից լավագույնները:

 

 

Գիտելիքը ուժ է: Կարդա՛ մեր խորհուրդները և համոզվի՛ր, որ գիտես, թե ինչպես անվտանգ օգտվել համացանցից:

 

 

Ստուգի՛ր համացանցում քո 

գաղտնիության կարգավորումներն 

ու գաղտնաբառերը: Քո գաղտնաբառը 12345 է՞: Ընկերներիցդ մեկը գիտի՞ այն: Ովքե՞ր են տեսնում քո գրառումները համացանցում: Վերջին անգամ ե՞րբ ես վերանայել համացանցում քո գաղտնիության կարգավորումները:

 

 

Եթե քեզ իսկապես հուզում է համացանցում անվտանգ լինելը

 

Միացի՛ր ՅՈԻՆՍԵՖ-ի՝ «Երիտասարդության ձայնը» առցանց համայնքին և պատմի՛ր աշխարհին, թե ի՛նչ է պետք անել համացանցը երեխաների համար ավելի լավը դարձնելու նպատակով:

 

 

Առաջարկի՛ր քո դասղեկին կամ ինֆորմատիկայի ուսուցչին, որ համացանցից անվտանգ օգտվելու մասին բաց դաս կազմակերպեն և այդ թեմայով խոսելու համար համացանցի անվտանգության հարցերով զբաղվող մասնագետի հրավիրեն։

 

 

Առաջարկի՛ր դպրոցիդ տնօրենին կամ 

ուսուցիչներից մեկին բանավեճ կազմակերպել 

հետևյալ թեմաներից որևէ մեկով՝

  • Արդյո՞ք սովորելու և դասավանդելու համար դպրոցներում հեռախոսներն անհրաժեշտ են:
  • Արդյո՞ք ծնողներն ու խնամակալները պետք է վերահսկեն երեխաներին համացանցից օգտվելիս՝ նրանց պաշտպանելու նկատառումով:
  • Ո՞րն է երեխաներին ու երիտասարդներին համացանցից անվտանգ օգտվել սովորեցնելու լավագույն միջոցը։

 

 

Զարմացրու՛ բոլորին քո դերասանական 

հմտություններով։ Դու կարող ես օգտագործել թատրոնի ուժը, որպեսզի տեղեկացնես ուրիշներին մի շարք խնդիրների մասին, ինչպիսիք են անվտանգ համացանցը կամ բուլիինգը։ Կարելի է կարճ բեմադրություն պատրաստել և ներկայացնել թատերական խմբակում կամ դպրոցական միջոցառումների ժամանակ։

 

 

Մրցույթ կազմակերպի՛ր դպրոցում։ Տե՛ս, թե ով կպատրաստի սոցիալական կայքերից անվտանգ ու ճիշտ օգտվելու մասին լավագույն պաստառը՝ օգտագործելով հետևյալ կարգախոսը՝ «Երբ դու համացանցում գրառում ես տեղադրում, դու այն տարածում ես ամբողջ աշխարհում»։  Մտածի՛ր նաև, թե ինչպես կարող ես պաստառի վրա տեղադրել այն թեժ գծերի ու կազմակերպությունների համարները, որոնցով երեխաները կարող են զանգահարել, երբ ինչ-որ խնդիրների առաջ են կանգնում։  

 

 

Հա՛նձն առ «թվային քաղաքացի» դառնալ: Առաջարկի՛ր դպրոցիդ տնօրենին կամ ուսուցիչներից մեկին համացանցից, բջջային հեռախոսներից ու սոցիալական կայքերից ճիշտ օգտվելու մասին համաձայնագիր պատրաստել։ Դու կարող ես զրուցել համադպրոցականներիդ (թե՛ տղաների, թե՛ աղջիկների) հետ, ինչպես նաև ուսուցիչների ու ծնողների հետ նրանց կարծիքը/խորհուրդները լսելու համար: Դրանից հետո կարող ես սևագրել համաձայնագիրը, ստանալ մարդկանց համաձայնությունը և ստորագրությունները:

 

 

Համացանցում քեզ ինչ-որ բա՞ն է անհանգստացնում

 

Եթե դու անհանգստանում ես քո անվտանգության կամ որևէ խնդրի մասին, որին առնչվել ես համացանցում, անհապաղ խոսի՛ր վստահելի մեկի հետ կամ դիմի՛ր դպրոցիդ հոգեբանի կամ սոցիալական աշխատողի մասնագիտական օգնությանը։ Այցելի՛ր children.ombuds.am կայքէջը։ Կարող ես զանգահարել նաև հետևյալ թեժ գծով՝ 116

 

 

###

 

 

ՅՈՒՆԻՍԵՖ-ի մասին
ՅՈՒՆԻՍԵՖ-ը (ՄԱԿ-ի մանկական հիմնադրամը) երեխայի իրավունքների գծով համաշխարհային առաջատարն է, որի գործունեության նպատակն է՝ յուրաքանչյուր երեխայի համար ամենուրեք ապահովել հավասար հնարավորություններ՝ հատուկ ուշադրություն դարձնելով ամենակարիքավոր և խոցելի երեխաներին:
 
ՅՈՒՆԻՍԵՖ-ի և կազմակերպության գործունեության մասին ավելին իմանալու համար կարող եք այցելել՝ www.unicef.am և www.unicef.org կայքերը:

Երեխաների մասին նորագույն տվյալներ ստանալու համար կարող եք այցելել՝ data.unicef.org կայքը:

 

Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք դիմել` 

ՅՈՒՆԻՍԵՖ-ի հաղորդակցման ծրագրի ղեկավար Զառա Սարգսյանին

հեռ.՝ +37410 580173 (ներքինը՝ 113), էլ. հասցե՝zsargsyan@unicef.org