Երկիր մոլորակը բոլորինս է. 19-րդ միջազգային բնապահպանական նկարչական մրցույթ երեխաների համար

 

Որտե՞ղ ես դու ապրում: Արդյո՞ք Երկիր մոլորակը միայն մարդկանց բնակատեղին է: Ո՛չ, իհարկե: Մենք միշտ մտածում ենք՝ երկրագունդը միայն մարդկանց համար է՝ մոռանալով, որ հենց այդ նույն վայրում են ապրում բազմապիսի այլ էկաներ:  Պատկերի՛ր, թե ինչ ես երևակայում, երբ մտածում ես բոլոր կենդանի էկաներին պատկանող Երկիր մոլորակի մասին:

 

 

 

Ո՞վ կարող է դիմել՝ 7-15 տարեկան երեխաներ

 

Գրանցման վերջնաժամկետ՝ մայիսի 31, 2018թ.

 

Դիմումի պահանջներ՝ 257x364մմ կամ ավելի փոքր չափի թուղթ

 

Նկարչական նյութեր՝ Ցանկացած տեսակի ներկանյութ, գունաներկ

 

 

 

 

 

   

Կարևոր է ՝

 

   ա) Լրացնել դիմումի ձևը անգլերեն լեզվով և ամրացնել նկարի հետևում: Դիմումի ձևը ներբեռնել այստեղ կամ  http://www.childrens-drawing.com/drawing/image/19flyerEng.pdf կայքից:

   բ) Նկարը պետք է նկարված լինի երեխայի կողմից և որևէ թերթում կամ ամսագրում հրատարակված չպետք է լինի:

   գ) Մեզ ուղարկված նյութերը ետ չեն վերադարձվում:

   դ) Ստացված բոլոր նյութերը հանդիսանում են JQA-ի սեփականությունը և կարող են օգտագործվել հրատարակությունների մեջ կամ համացանցում` տարածելու նպատակով:

   ե) Հաստատությունների, օրինակ՝ դպրոցի կողմից ուղարկված դիմումները պետք է ուղարկել միևնույն/միասնական փաթեթով:

   զ) Խնդրում ենք նկատի ունենալ, որ տեքստ պարունակող նկարները, ինչպիսիք օրինակ պաստառներն են, չեն ներառվի մրցույթում:

 

 

Նկարները խնդրում ենք ուղարկել հետևյալ հասցեին՝

JQA Internationl Environmental Children’s Drawing Contest Office POB 264, Kyobashi Yubinkyuoku, Tokyo,

104-8691, Japan

 

 

Հաղթողների մասին տեղեկատվությունը կտեղադրվի մրցույթի վեբկայքում՝

http://www.childrens-drawing.com/en/index.html 2018թ. –ի օգոստոսին:

  

48 հաղթողներ կստանան հատուկ հուշամրցանակներ, իսկ մնացած մասնակիցները՝ խրախուսական մրցանակներ:

 

Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք դիմել Երեխաների 19-րդ միջազգային բնապահպանական նկարչական մրցույթի գրասենյակ.

International Environmental Children's Drawing Contest Office

Rm. 303, 15 Sankyo Bld., 2-7-12 Tsukiji, Chuo-ku, Tokyo -104-0045, Japan

 

Հեռախոս՝ +81-3-3546-3631: Ֆաքս՝ +81-3-3543-8531

Էլ փոստ՝ manad@chive.ocn.ne.jp  

 

Ծրագրի մասին այլ մանրամասների համար այցելեք
http://www.childrens-drawing.com/en/index.html  կայքը:

 

 

Հայտարարությանը կցված է իննամյա Սվետլանայի նկարը, որ Հայաստանից մրցանակի է արժանացել  նախորդ մրցույթի ժամանակ:

 

 

 

 

 

ՅՈՒՆԻՍԵՖ-ի մասին
ՅՈՒՆԻՍԵՖ-ը (ՄԱԿ-ի մանկական հիմնադրամը) երեխայի իրավունքների գծով համաշխարհային առաջատարն է, որի գործունեության նպատակն է՝ յուրաքանչյուր երեխայի համար ամենուրեք ապահովել հավասար հնարավորություններ՝ հատուկ ուշադրություն դարձնելով ամենակարիքավոր և խոցելի երեխաներին:
  

Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք դիմել` 

ՅՈՒՆԻՍԵՖ-ի հաղորդակցման ծրագրի ղեկավար Զառա Սարգսյանին

հեռ.՝ +37410 580173 (ներքինը՝ 113), էլ. հասցե՝zsargsyan@unicef.org