Երեխաների համաշխարհային օրը երեխաները կստանձնեն կառավարությունը, բիզնեսի և զվարճանքի ոլորտների ղեկավարումը

Նոյեմբերի 20-ին աշխարհի առաջնորդներն ու աստղերը միավորվում են ՅՈՒՆԻՍԵՖ-ի հետ՝ ամենախոցելի երեխաների ձայնը լսելի դարձնելու համար

 

ՆյուՅորք, Երևան 28-ըհոկտեմբերի, 2017թ.-  ՅՈՒՆԻՍԵՖ-ն այսօր տեղեկացնում է, որ նոյեմբերի 20-ին աշխարհի տարբեր անկյուններում ապրող երեխաներն իրենց ձեռքն են վերցնելու զանգվածային լրատվամիջոցների, քաղաքականության, բիզնեսի, սպորտի և զվարճանքների ոլորտի ղեկը՝ զորակցելու դպրոց չհաճախող, անպաշտպան և տեղահանված միլիոնավոր իրենց տարեկիցներին: Նոյեմբերի 20-ը Երեխայի իրավունքների մասին կոնվենցիայի ընդունման և երեխաների առաջին համաշխարհային օրն է:


 
«Ուզում ենք, որ Աուքլանդից մինչև Ամման և Նյու Յորքից՝ Նջամենա երեխաները քարոզեն իրենց դպրոցներում և համայնքներում՝ օգնելով փրկել այլ երեխաների կյանքները, պայքարելու իրենց իրավուքների համար և հասնելու իրենց ներուժին», - նշեց ՅՈՒՆԻՍԵՖ-ի գործադիր տնօրենի տեղակալ Ջասթին Ֆորսիթը (Justin Forsyth): «Երեխաների համաշխարհային օրը լինելու է օր, երբ երեխաները կստանձնեն ղեկավարությունը հանուն հենց իրենց՝ երեխաների»:


 
Նոյեմբերի 20-ին ընդառաջ՝ ՅՈՒՆԻՍԵՖ-ը հրավիրում է աշխարհի երեխաներին խոսել հալածանքի (բուլիինգի), խտրականության և անարդարության մասին: Չնայած նախորդ տասնամյակների հսկայական ձեռքբերումներին՝ վերջին տվյալները փաստում են, որ՝

 

385 միլիոն երեխա ապրում է ծայրահեղ աղքատության մեջ

 

264 միլիոն երեխա և դեռահաս դպրոց չի հաճախում

 

5.6 միլիոն երեխա անցյալ տարի մահացել է կանխարգելելի պատճառներից

 

Այդ օրը ՅՈՒՆԻՍԵՖ-ը կհնչեցնի նախկինում անտեսված  միլիոնավոր երեխաների ձայնը: Նախաձեռնությանն իրենց աջակցությունն են հայտնել հանրաճանաչ աստղեր ու աշխարհի առաջնորդներ, այդ թվում՝

 

Դևիդ Բեքհեմը (David Beckham), ով կարճամետրաժ ֆիլմում երեխաներին հարցնելու է աշխարհի վերաբերյալ իրենց տեսակետների մասին. ֆիլմը կհեռարձակվի Երեխաների համաշխարհային օրը;

 

Ֆրանսիական Քիդս Յունայթեդ (Kids United) խումբը, ով ՅՈՒՆԻՍԵՖ-ի և Երեխաների համաշխարհային օրվա կապակցությամբ նկարահանված նոր ազդեցիկ տեսահոլովակ կհեռարձակի:

 

 
Այդ օրը երեխաները կստանձնեն  աշխարհի կառավարությունների, սպորտի և բիզնեսի ներկայացուցիչների, այդ թվում՝ ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի ավագ և «Մանչեսթեր Յունայթեդ»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի, իսպանացի ֆուտբոլիստ և Նյու Յորք Սիթի ֆուտբոլային ակումբի ավագ Դավիդ Վիլլայի (David Villa), ինչպես նաև՝ Լեգո հիմնադրամի ու Քանտաս Ավիաուղիների (Qantas) ղեկավարների դերերը:


 
«Լոգան» (Logan) ֆիլմի դերասանուհի Դաֆնե Քինը (Dafne Keen) և «Տրանսֆորմեր»  (Transformer) ֆիլմի դերասանուհի Իզաբելա Մոները (Isabela Moner), «The Last Knight» ու «Նիքելոդեոն» հեռուստաալիքները կմիանան 150 երեխաներին, ովքեր կստանձնեն Միավորված ազգերի կազմակերպության գլխամասի կառավարումը: Այդ առթիվ,  զուգերգիչ- երգահաններ Քլոե և Հալլեն (Chloe x Halle) առաջին անգամ կներկայացնեն հատուկ այդ օրը նշանավորելու համար գրված երգը:


 
«Մենք կոչ ենք անում երեխաներին մասնակցել միջոցառմանն առցանց և ցանցից դուրս հանուն աշխարհի, որտեղ յուրաքանչյուր երեխայի կյանքը պահպանվում է, որտեղ յուրաքանչյուր երեխա մեծանում է առողջ, կրթված և չարիքից պաշտպանված», - նշել է Ֆորսիթը:


 
Աշխարհի տարբեր դպրոցներում երեխաները դաս և հավաքներ են վարելու՝ իրենց ձայնը լսելի դարձնելու և հանգանակություն կազմակերպելու այն խնդիրների համար, որոնց առջև են կանգնում իրենց տարեկիցները աշխարհի տարբեր անկյուններում»,- խնդիրներ, ինչպիսիք են միգրացիան, վաղ ամուսնությունները և դպրոց չհաճախելը:


 
Դերասաններ և բարեգործներ Դեբորա-լի Ֆըրնիսը և Հյու Ջեքմենը (Debora-lee Furness, Hugh Jackman) կաջակցեն աշխարհի 100 երկրներում «Մարզվի՛ր հանուն ջրի» խորագրով տեղի ունեցող  «Շարժեք աշխարհը» զանգվածային դրամահավքին: Նոյեմբերի 18-ին մարզիչներն ու մարզասրահ հաճախողները կարող են մասնակցել նախաձեռնությանն՝ օգնելով  անվտանգ ջուրը, առողջապահությունն ու սնունդը հասանելի դարձնել աշխարհի ամենաաղքատ երկների երեխաների և նրանց ընտանիքների համար:  

Դիտե՛ք օրվա առիթով նկարահանված կարճ տեսաֆիլմը այստեղ

 

###

 

ՅՈՒՆԻՍԵՖ-ի մասին
ՅՈՒՆԻՍԵՖ-ը (ՄԱԿ-ի մանկական հիմնադրամը) երեխայի իրավունքների գծով համաշխարհային առաջատարն է, որի գործունեության նպատակն է՝ յուրաքանչյուր երեխայի համար ամենուրեք ապահովել հավասար հնարավորություններ՝ հատուկ ուշադրություն դարձնելով ամենակարիքավոր և խոցելի երեխաներին:
 
ՅՈՒՆԻՍԵՖ-ի և կազմակերպության գործունեության մասին ավելին իմանալու համար կարող եք այցելել՝ www.unicef.am և www.unicef.org կայքերը:

Երեխաների մասին նորագույն տվյալներ ստանալու համար կարող եք այցելել՝ data.unicef.org կայքը

 

Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք դիմել` 

ՅՈՒՆԻՍԵՖ-ի հաղորդակցման ծրագրի ղեկավար Զառա Սարգսյանին

հեռ.՝ +37410 580173 (ներքինը՝ 113), էլ. հասցե՝ zsargsyan@unicef.org