13 մարտի, 2017թ.-ն, Դամասկոս, Ամման: Սիրիական պատերազմի՝ երեխաների վրա ունեցած ազդեցությունը ռեկորդային է եղել,- ասվում է սիրիական հակամարտության վեցամյակի առիթով ՅՈՒՆԻՍԵՖ-ի մռայլ գնահատականում:
Վկայակոչված սպանությունները, հաշմանդամանդամության դեպքերը, պատերազմական գործողություններում երեխաների ներգրավվածությունը անցյալ տարի կտրուկ մեծացել է՝ երկրում բռնությունների շեշտակի աճի պատճառով:
«Տառապանքների խորությունն աննախադեպ է: Սիրիայում ամեն օր միլիոնավոր երեխաներ գրոհի են ենթարկվում՝ նրանց կյանքը տակնուվրա անելով», - նշել է ՅՈՒՆԻՍԵՖ-ի Մերձավոր Արևելքի և Հյուսիսային Աֆրիկայի տարածաշրջանային ղեկավար Գիրթ Քափելիրը (Geert Cappelaere) ՝ խոսելով Սիրիայի Հոմս քաղաքում: «Յուրաքանչյուր երեխայի վրա հետքեր են մնում՝ սարսափազդու հետևանքներ ունենալով նրանց կյանքի, բարօրության և ապագայի համար»:
Սիրիայի մի շարք գոտիների դժվարամատչելիությունը շարունակում է խոչընդոտել ամբողջությամբ գնահատել երեխաների տառապանքի ողջ մասշտաբը և անհապաղ հումանիտար օգնություն հասցնել ամենախոցելի վիճակում գտնվող տղաներին և աղջիկներին: Ռումբերից, պարկուճներից և պայթյուններից զատ, երեխաները մահանում են լռության մեջ հաճախ այնպիսի հիվանդություններից, որոնք հակառակ պարագայում հեշտությամբ կարելի է կանխարգելել: Բուժօգնության տրամադրումը, կյանքը փրկող պարագաների և այլ տարրական ծառայությունները շարունակում են անհասանելի լինել:
Սիրիայի դժվարամատչելի գոտիներում ամենախոցելի վիճակում են գտնվում 2.8 միլիոն երեխա, այդ թվում՝ 280.000 երեխա ապրում է շրջափակման մեջ՝ գրեթե ամբողջովին հումանիտար օգնությունից զրկված լինելով:
Պատերազմի վեց տարիներից հետո գրեթե 6 միլիոն երեխա մարդասիրական օգնության անհրաժեշտություն ունի, ինչը տասներկու անգամ ավելի է 2012թ.ի ցուցանիշից: Միլիոնավոր երեխաներ տարհանվել են, նրանց մեջ ոմանք գրեթե յոթ անգամ: Մոտ միլիոն երեխա փախստականի կարգավիճակով ապրում է Թուրքիայում, Լիբանանում, Հորդանանում, Եգիպտոսում և Իրաքում:
Սիրիայում և սահմանների երկայնքով հաղթահարման մեխանիզմները ոչնչանում են, և ընտանիքները ծայրահեղ միջոցների են դիմում միմիայն գոյատևելու համար՝ հաճախ երեխաներին վաղաժամ ամուսնության և աշխատանքի մղելով: Տնային տնտեսությունների ավելի քան երկու երրորդում երեխաներն աշխատում են իրենց ընտանիքներին օգնելու համար, ոմանք ծայրահեղ դաժան պայմաններում, որ հարիր չեն նույնիսկ մեծահասակներին:
Այնուամենայնիվ, չնայած սարսափներին և տառապանքին, երեխաները հույսեր ունեն և նպատակադրված են հասնել իրենց երազանքներին և նպատակներին: Տասներկուամյա Դարսին, որ հիմա փախստականի կարգավիճակով ապրում է Թուրքիայում, ասում է, որ ուզում է վիրաբույժ դառնալ որպեսզի Սիրայում օգնի հիվանդներին և վիրավորներին: «Ես երազում եմ ոչ պատերազմական Սիրիայի մասին, որպեսզի մենք կարողանանք տուն վերադառնալ: Ես երազում են այնպիսի աշխարհի մասին, ուր պատերազմներ չկան»:
«Մենք շարունակում ենք Սիրիայի երեխաների տառապանքի լուռ վկան լինել: Նրանցից շատերը անցել են ճակատամերձ գոտիներ դպրոցական քննություններ հանձնելու համար: Նրանք շարունակում են պնդել, որ ցանկանում են շարունակել ուսումը նույնիսկ ստորգետյա դպրոցներում: Դեռ այնքա՜ն ավելին կարող ենք և պիտի՛ անենք, սիրիացի երեխաների ճակատագրի ընթացքը փոխելու համար»,- նշել է Քափելիրը:
Սիրիայի երեխաների անունից ՅՈՒՆԻՍԵՖ-ը կոչ է անում հակամարտության մեջ ներգրավված կողմերին, կողմերի վրա ազդեցություն ունեցողներին, միջազգային հանրությանն ու բոլոր նրանց, ովքեր անտարբեր չեն երեխաների հանդեպ՝
###
ՅՈՒՆԻՍԵՖ-ի մասին
ՅՈՒՆԻՍԵՖ-ը (ՄԱԿ-ի մանկական հիմնադրամը) երեխայի իրավունքների գծով համաշխարհային առաջատարն է, որի գործունեության նպատակն է՝ յուրաքանչյուր երեխայի համար ամենուրեք ապահովել հավասար հնարավորություններ՝ հատուկ ուշադրություն դարձնելով ամենակարիքավոր և խոցելի երեխաներին:
ՅՈՒՆԻՍԵՖ-ի և կազմակերպության գործունեության մասին ավելին իմանալու համար կարող եք այցելել www.unicef.org կայքը:
Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք դիմել
ՅՈՒՆԻՍԵՖ-ի հաղորդակցման ծրագրերի ղեկավար՝ Զառա Սարգսյանին
հեռ.՝ +37410 580173 (ներքինը՝ 113), էլ. հասցե՝ zsargsyan@unicef.org