Արևմտյան և Կենտրոնական Աֆրիկայում ավելի քան յոթ միլիոն երեխա գաղթի ճանապարհին է

Բռնության, աղքատության և կլիմայական փոփոխությունների հետևանքով տարհանված միգրանտ երեխաների ճնշող մեծամասնությունը մնում են Աֆրիկայում

 

5-ը հուլիսի, 2017թ., Դակար/Նյու Յորք- Ըստ ՅՈՒՆԻՍԵՖ-ի նոր զեկույցի, տարեկան կտրվածքով Արևմտյան և Կենտրոնական Աֆրիկայի՝ գաղթի ճանապարհը բռնած 12 միլիոն անձանց կեսից ավելին երեխաներն են: Նրանց գրեթե 75 տոկոսը բնակություն է հաստատում ենթասահարական Աֆրիկայում, իսկ 5-ից գրեթե մեկը ուղևորվում է Եվրոպա:

 

Հնարավորություններ որոնելով: Արևմտյան և Կենտրոնական Աֆրիկայի՝գաղթի ճանապարհը բռնած երեխաների ձայներ զեկույցը ներկայացնում է երեխաների տարածաշրջանային միգրացիայի և տեղահանության հիմնական պատճառները: Այն նաև դիտարկում է տարածաշրջանի վրա ազդեցությունը երկարաժամկետ առումով, եթե բնակչության աճի և լայնամասշտաբ տեղաշարժերի ներկայիս միտումները շարունակվեն:

 

«Արևմտյան և Կենտրոնական Աֆրիկայում երեխաների տեղաշարժի առավել բարձր ցուցանիշ է գրանցվել, որոնց մեծամասնությունը անվտանգ ու ավելի բարենպաստ կյանք է փնտրում», - նշեց ՅՈՒՆԻՍԵՖ-ի տարածաշրջանային ղեկավար Մարի-Պիեր Պուարեն (Marie-Pierre Poirier): «Այդ երեխաների մեծ մասն, այնուամենայնիվ, տեղաշարժվում են Աֆրիկայի սահմաններում և չեն ուղևորվում Եվրոպա կամ այլուր: Մենք պետք է ընդլայնենք փախստականների հարցերին ուղղված քննարկումներ շրջանակը՝ գաղթող երեխաների խոցելի խնդիրներն ուսումնասիրելու և երեխաների վերջնանպատակ երկրներում՝ նրանց պաշտպանությանն ուղղված համակարգերն ընդլանելու համար»:

 

Զեկույցը, որը հիմնված է տարբեր երկրների միգրանտների և նրանց ընտանիքների հետ անցկացված հարցազրույցների վրա, աղքատությունից բացի, բացահայտում է միգրացիայի պատճառ հանդիսացող մի շարք այլ գործոններ: Ըստ զեկույցի, առավել հավանական է, որ Արևմտյան և Կենտրոնական Աֆրիկայի երեխաների և երիտասարդների միգիացիայի աճը պայմանավորված է բնակչության և ուրբանիզացիայի արագ աճով, անհավասար տնտեսական զարգացմամբ, հարատև հակամարտություններով, թույլ կառավարման համակարգով և առավել խոցելի բնակչության խմբերին աջակցելու սահմանափակ ինստիտուցիոնալ կարողություններով: 

 

Կլիմայական փոփոխությունները ևս պատճառ են հանդիսանում: Մեր դարաշրջանում այս տարածաշրջանում սպասվում է 3-4 աստիճան ջերմաստիճանի աճ, որը մեկ ու կես անգամ գերազանցում է աշխարհի այլ վայրերում սպասվելիք ջերմաստիճանի աճին: Ուժեղ ջրհեղեղներն ու երաշտն արդեն իսկ մարդկային կորուստների և տեղահանությունների պատճառ են դարձել: Կլիմայական փոփոխություններն առավել անկայուն են դարձրել գլուղատնտեսության որոշ ոլորտներ: Որոշ գյուղական վայրերում խոշոր եղջերավոր անասունների համար նախատեսված սահմանափակ ռեսուրսները լրացուցիչ խնդիրներ են ստեղծում՝ մեծ թվով մարդկանց ուղղորդելով դեպի քաղաքներ:

 

Զեկույցը մատնանշում է, որ թե՛ իր սահամանների ներսում և թե՛ դրանցից դուրս, տարածաշրջանը չունի փախստական և միգրանտ երեխաների անվտանգությունն ու բարեկեցությունն ապահովող բավարար պաշտպանական համակարգեր: Ավելին, ազգաբնաչկության սպասվող աճն ու միգրացիան տվյալ բացն առավել ցայտուն են դարձնում: Զեկույցը նաև առաջարկում է քաղաքականություն մշակողներին միգրացիային ուղղված պատասխան քայլեր մշակելիս առաջնահերթությունը տալ երեխաներին:  Դրան հնարավոր է հասնել ծագման, տարանցիկ և վերջնանպատակ երկրների միջև երեխաների  պաշտպանության շղթայի ուժեղացմամբ: Կառավարությունների, ՄԱԿ-ի, հասարակական կազմակերպությունների սերտ համագործակցությունը չափազանց կարևոր է երեխաների համար առողջապահության, կրթության և այլ անհրաժեշտ ծառայությունները հասանելի դարձնելու համար՝ անկախ փախստականի կարգավիճակ ունենալուց:

ՅՈՒՆԻՍԵՖ-ը կոչ է անում Արևմտյան և Կենտրոնական Աֆրիկայի, Եվրոպայի և այլ կառավարություններին վեց կետից բաղկացած գործողությունների օրակարգ ընդունել՝ ուղղված փախստական և միգրանտ երեխաների անվտանգության ապահովմանը:

 

ՅՈՒՆԻՍԵՖ-ի գործողությունների օրակարգը ներառում է հետևյալ կետերը՝

 

- Պաշտպանել փախստական և միգրանտ, հատկապես առանց ուղեկցորդի, երեխաներին բռնությունից և շահագործումից:

 

- Վերջ դնել փախստական և միգրանտ երեխաների կալանքին՝ ներկայացնելով մի շարք այլ՝ առավել գործածական այլընտրանքներ

 

- Միասնական պահել ընտանիքները՝ որպես երեխաներին պաշտպանելու լավագույն միջոց և օրինական կարգավիճակ շնորհել երեխաներին

 

- Հնարավորություն տալ բոլոր փախստական և միգրանտ երեխաներին ուսում ստանալ և օգտվել առողջապահական և այլ որակյալ ծառայություններից

 

- Գործի անցնել՝ արձագանքելու լայնամասշտաբ տեղափոխությունների հիմքում ընկած դրդապատճառներին

 

- Տրանզիտ և վերջնանպատակ երկրներում խրախուսել քսենոֆոբիայի, խտրականության և մարգինալիզացիայի դեմ պայքարը:

 

Գործողությունների օրակարգից բացի, ՅՈՒՆԻՍԵՖ-ը նաև հանրային արշավ է մեկնարկում, որը կոչ է անում հասարակությանը փախստական և միգրանտ երեխաների կողքին կանգնել: «Երեխան երեխա է» (#AChildIsAChild) հանրային արշավին սոցիալական կայքերում արդեն իսկ աջակցում է ավելի քան երկու միլիոն մարդ: 

 

ՅՈՒՆԻՍԵՖ-ի մասին
ՅՈՒՆԻՍԵՖ-ը (ՄԱԿ-ի մանկական հիմնադրամը) երեխայի իրավունքների գծով համաշխարհային առաջատարն է, որի գործունեության նպատակն է՝ յուրաքանչյուր երեխայի համար ամենուրեք ապահովել հավասար հնարավորություններ՝ հատուկ ուշադրություն դարձնելով ամենակարիքավոր և խոցելի երեխաներին:
 
ՅՈՒՆԻՍԵՖ-ի և կազմակերպության գործունեության մասին ավելին իմանալու համար կարող եք այցելել՝ www.unicef.am և www.unicef.org կայքերը:

Երեխաների մասին նորագույն տվյալներ ստանալու համար կարող եք այցելել՝ data.unicef.org կայքը:

 

Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք դիմել` 

ՅՈՒՆԻՍԵՖ-ի հաղորդակցման ծրագրի ղեկավար՝ Զառա Սարգսյանին

հեռ.՝ +37410 580173 (ներքինը՝ 113), էլ. հասցե՝ zsargsyan@unicef.org