«Քլունի հիմնադրամը հանուն արդարության» և ՅՈՒՆԻՍԵՖ-ը սիրիացի փախստականների համար յոթ հանրակրթական դպրոց կբացեն Լիբանանում

Գուգլ և «HP» ընկերությունների աջակցությամբ, Քլունիի հիմնադրամի 2.25 միլիոն դոլարի համագործակցությունը և մեկ միլիոն դոլարի տեխնոլոգիական դրամաշնորհը կօգնեն ներկայիս դպրոց չհաճախող հազարավոր փախստականներին ստանալ կրթություն և լրացուցիչ աջակցություն Լիբանանի հանրակրթական դպրոցներում

 

Նյու Յորք, 2-ըօգոստոսի, 2017թ. – Քլունիի հիմնադրամն այսօր հայտարարեց 2.25 միլիոն դոլար բյուջե ունեցող համագործակցության մասին, որը ներառում է առատաձեռն նվիրատվություն Գուգլ ընկերության կողմից և մեկ միլիոն դոլարի տեխնոլոգիական դրամաշնորհ «HP» ընկերության կողմից: Նախաձեռնությունն ուղղված է Լիբանանում Սիրիացի փախստականների կրթության ապահովմանը:

ՅՈՒՆԻՍԵՖ-ի հետ համագործակցության արդյունքում կբացվեն յոթ հանրակրթական դպրոցներ և մոտ 3000 փախստական երեխաներ կսկսեն դպրոց հաճախել արդեն այս տարի: Ավելին, փախստական երեխաների և լիբանանյան երիտասարդության շրջանում կրթական ձեռբերումները խթանելու և ամրապնդելու նպատակով դպրոցներում կփորձարկվեն տարբեր տեխնոլոգիական լուծումներ:

 

«Հազարավոր սիրիացի երիտասարդներ ռիսկի տակ են, որ հասարակության համար պիտանի անդամ չեն դառնա: Ֆորմալ կրթությունը կարող է դա փոխել: Դա է այս նախաձեռնության նպատակը: Մենք չենք ուզում կորցնել մի ամբողջ սերնդի միայն այն պատճառով, որ նրանց բախտը չի բերել և ծնվել են ոչ ճիշտ վայրում ոչ ճիշտ ժամանակ», - նշեցին Ջորջ և Ամալ Քլունիները:

 

Սիրիական ճգնաժամը ամենամեծ մարդասիրական ճգնաժամն է Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտից հետո: Լիբանանը մեկ շնչի հաշվով փախստականների բնակչության ամենաբարձր ցուցանիշն ունի աշխարհում: Ավելի քան մեկ միլիոն սիրիացի փախստականներ ապաստանել են այնտեղ: Տվյալ իրավիճակը կրճատել է տեղական ռեսուրսները՝ ազդեցություն գործելով փախստական երեխաների և լիբանանյան աշակերտների վրա: 

 

Անդրադառնալով այսօրվա հայտարարությանը, Լիբանանի կրթության նախարար Մարվան Համադեն (Marwan Hamade) նշել է, - «Լիբանանի կառավարությունը խորապես շնորհակալ է Ջորջ և Ամալ Քլունիներին և չափազանց ուրախ է, որ նրանք աջակցում են մեզ բացելու նոր հանրակրթական դպրոցներ, որպեսզի Լիբանանում ապրող յուրաքանչյուր երեխա ստանա անվճար կրթություն: Անհամբերությամբ սպասում ենք հիմնադրամի հետ համագործակցության մեկնարկին՝ ուղղված դասարաններում նորարարական տեխնոլոգիաների կիրառմանը: Կրթվելու հնարավորություն ստացած յուրաքանչյուր երեխա մեր կյանքը փոխում է դեպի լավը: Այսպիսով, Քլունիների հիմնադրամի կողմից ստացված դրամաշնորհը չափազանց կարևոր ներդրում է Լիբանանի ապագա սերունդների համար»:

 

«Ինչպե՞ս կարող են երեխաները դառնալ իրենց երկրների աշխատողներն ու առաջնորդները, երբ նրանք չեն ստացել՝ իրենց ներուժին հասնելու անհրաժեշտ կրթությունն ու աջակցությունը», -ասել է ՅՈՒՆԻՍԵՖ-ի գործադիր տնօրեն Էնթոնի Լեյքը (Anthony Lake): «Աջակցելով ՅՈՒՆԻՍԵՖ-ին Սիրիայի հակամարտությունից տուժած երեխաներին կրթություն տրամադրելու հարցում, Քլունիի հիմնադրամը ոչ միայն ներդրում է կատարում երեխաների ապագայի մեջ, այլ նաև բարելավում է ամբողջ տարածաշրջանի ապագան: ՅՈՒՆԻՍԵՖ-ը խորապես շնորհակալ է տվյալ չափազանց կարևոր քայլի համար»:

ՙՙՙՙ

Լիբանանում գրեթե 200,000 սիրիացի փախստական երեխաներ դպրոց չեն հաճախում: Նրանց կյանքերը մշտապես ուղեկցվել են բռնությամբ, տեղահանություններով, հնարավորությունների, այդ թվում կրթության, բացակայությամբ: Առանց կրթության և բնականոն կյանքի, այս երեխաները կանգնած են կորած սերունդ դառնալու վտանգի առջև: Ճգնաժամի սկսվելուց ի վեր՝ ՅՈՒՆԻՍԵՖ-ը տարածաշրջանի գործընկերների հետ միասին երեխաների կարիքների առաջնահերթության կոչ է արել: Արտակարգ իրավիճակներում օգնություն ցուցաբերելուց և անհրաժեշտ ծառայություններ մատուցելուց բացի, ՅՈՒՆԻՍԵՖ-ը և գործընկերները նաև հոգացել են սիրիացի փախստական երեխաների կարիքները, այդ թվում՝ կրթության, հոգեբանական խորհրդատվության և հասարակության մեջ ներառման:

 

«Մենք պետք է վստահ լինենք, որ չենք հիասթափեցնի նույնիսկ ամենախոցելի երեխաներին, ովքեր մազապուրծ են եղել Սիրիայի կոտորածներից: Մենք հուսով ենք, որ փախստական երեխաները, ովքեր տվյալ նախաձեռնության շնորհիվ շուտով դպրոց կհաճախեն, կնպաստեն առավել խաղաղ և ազնիվ աշխարհի կառուցմանը, որտեղ մեղավորները դատի կարժանանան», - նշեց Քլունի հիմնադրամի գործադիր տնօրեն, դեսպան Դեյվիդ Փրեսմանը (David Pressman):