Երեխայի պաշտպանություն

Հաստատությունների վերակազմակերպում, 

Համագործակցություն Մարդու 

իրավունքների պաշտպանի գրասենյակի

և Խորհրդարանի հետ,

Արդարադատություն անչափահասների

համար

Երեխայի պաշտպանություն

Երեխաների պաշտպանության ոլորտում ՅՈՒՆԻՍԵՖ-ը համագործակցում է  հիմնական գերատեսչությունների, այն է՝ ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի /ԱՍՀՆ/, ՀՀ Արդարադատության և ՀՀ Կրթության նախարարությունների /ԿԳՆ/ հետ՝ աջակցելով վերջիններիս երեխայի բարեկեցության համակարգի շարունակական բարեփոխումների իրականացման, ինչպես նաև միջազգային իրավական փաստաթղթերի դրույթների իրականացման գործում: Հաստատությունների բեռնաթափումը և երեխայի խնամքի հաստատությունների վերակազմակերպումը, անչափահասների արդարադատությունը, ազգային մակարդակում երեխաների պաշտպանության մարմինների հզորացումը ծրագրի այն հիմնական բաղադրիչներից են, որոնց նպատակն է համընդհանուր պաշտպանող միջավայր ստեղծել Հայաստանի երեխաների համար:

Հաստատությունների վերակազմակերպում

Հայաստանի երեխայի խնամքի հաստատություններում կան շուրջ 4,500 երեխաներ. այս քանակը հարաբերականորեն կայուն է եղել վերջին տարիներին՝ չնայած մանկական բնակչության շրջանում թվի անկմանը: Լայնածավալ երկխոսություն է ընթանում ՀՀ Կրթության և գիտության նախարարության հետ հատուկ դպրոցների վերակազմակերպման անհրաժեշտության վերաբերյալ: Հատուկ դպրոցների թվի նվազեցումը ներառական դպրոցների ընդլայնման հետ մեկտեղ ամրագրված է Կրթության զարգացման 2011-2015թթ. ազգային ծրագրում: Ներկայումս ՀՀ Կրթության և գիտության նախարարության նախաձեռնությամբ Խորհրդարանում ընթացող օրենսդրական փոփոխությունների հիմքում ընկած  է  յուրաքանչյուր մարզում առնվազն մեկ հատուկ դպրոցի վերակազմակերպումը մանկավարժական աջակցության ռեսուրսային կենտրոնի: ՅՈՒՆԻՍԵՖ-ը ներկայումս աշխատում է Սյունիքի մարզում երկու հատուկ տիպի դպրոցների վերակազմակերպման պլանների մշակման ուղղությամբ, իսկ Կրթության նախարարությունը հետաքրքրված է միևնույն մոտեցումը կիրառել նաև մյուս դպրոցների համար:   Քննարկումները ներկայումս շարունակվում են ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հետ՝ վերջինիս ենթակայության տակ գտնվող երեխայի խնամքի հաստատությունների վերակազմակերպման և համայնքային ծառայությունների ստեղծման գործընթացին աջակցելու նպատակով: ՅՈՒՆԻՍԵՖ-ը արդեն իսկ աջակցություն է ցուցաբերել ԱՍՀՆ-ին և  ԿԳՆ-ին հատուկ տիպի կրթական հաստատությունների գնահատումն իրականացնելու հարցում: Հաստատությունների վերակազմակերպման գործընթացը նկարագրող հայեցակարգ է մշակվել և ներկայացվել ԱՍՀՆ-ին: Ակնկալվում է, որ նախարարությունը ապրիլին կհաստատի այդ փաստաթուղթը, ուր նշված են նախարարության պլանները հաստատությունների վերակազմակերպման և այլընտրանքային ծառայությունների ստեղծման վերաբերյալ:

Աջակցություն ԱՍՀՆ-ին օրենսդրական բարեփոխումների իրականացման հարցում 

ՅՈՒՆԻՍԵՖ-ի աջակցությամբ և ԱՍՀՆ-ի նախաձեռնությամբ մեկնարկած բարեփոխումները նպատակ ունեն ամրապնդել երեխաների պաշտպանությունն ու կանխել ընտանեկան բռնությունը: Հատուկ ուշադրություն է դարձվել Երեխաների պաշտպանության գործողությունների 2013-2016թթ. նոր ծրագրի մշակմանը: ՅՈՒՆԻՍԵՖ-ը մի շարք քննարկումներ է նախաձեռնել Երեխաների պաշտպանությամբ զբաղվող ՀԿ-ների և ՄԱԿ-ի գործակալությունների հետ, հավաքագրել է նրանց բոլորի առաջարկությունները և ներկայացրել ԱՍՀՆ-ին:

Համագործակցություն Մարդու իրավունքների պաշտպանի 

գրասենյակի և Խորհրդարանի հետ

ՅՈՒՆԻՍԵՖ-ը շարունակական աջակցություն է ցուցաբերել Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակին նորաստեղծ երեխաների պաշտպանության բաժնի կարողությունների զարգացման և երեխաների իրավունքների ոտնահարման դեպքում արձագանքման ինստիտուցիոնալ դաշտի ստեղծման գործում: Երեխայի իրավունքների ոտնահարման դեպքերի մասին զեկույցներին արձագանքելու նպատակով բողոքարկման մեխանիզմներն ու Երեխաների պաշտպանության մասին Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի ռազմավարությունը կմշակվի  2013թ.-ին:

Երեխայի իրավունքներով զբաղվող բազմակուսակցական խորհրդարանական աշխատանքային խումբը մի շարք լսումներ է իրականացրել երեխայի իրավունքների հարցերով, իսկ վերջինն անդրադառնում էր երեխայի իրավունքներին ու հաշմանդամություն ունեցող երեխաների համար նախատեսված արտոնություններին:

 Արդարադատություն անչափահասների համար

ՀՀ Արդարադատության նախարարության հետ համագործակցությունը որակական նոր հարթության վրա է հանդես եկել՝ Գործողությունների 2012-2013թթ.  երկամյա ծրագրի ստորագրմամբ (առաջին անգամ): ՅՈՒՆԻՍԵՖ-ը ակտիվորեն աջակցել է նախարարության օրենսդրական բարեփոխման նախաձեռնություններին: Մի շարք առաջարկություններ են իրականացվել ՅՈՒՆԻՍԵՖ-ի փորձագետների կողմից Քրեական դատավարության օրենքի, Քրեական օրենսգրքի և ձերբակալված ու կալանավորված անձանց մասին օրենքների վերաբերյալ: Հզոր համագործակցություն է ծավալվել Ոստիկանության ակադեմիայի, Դատավորների և Դատախազության դպրոցների հետ: Իրավապահ  մարմինների համար վերապատրաստման փաթեթներ են մշակվել ՅՈՒՆԻՍԵՖ-ի տարածաշրջանային գրասենյակի աջակցությամբ:

ՅՈՒՆԻՍԵՖ-ը Ոստիկանության և Փրոջեքթ Հարմոնի միջազգային կազմակերպության հետ միասին աջակցում է Համայնքային վերականգնողական կենտրոններին /ՀՎԿ/, որոնց գործառնությունն իրականացնում են տեղական ՀԿ-ները: Այս ՀԿ-ների կողմից իրականացվող ծրագրերը խորապես հիմնված են այլընտրանքային արդարադատության տեսության վրա: Մինչդեռ անչափահասների արդարադատությանն ուղղված մոտեցումների մեծ մասը կենտրոնանում է իրավախախտ երիտասարդների պատժին կամ դաստիարակությանը, այս տեսությունը մատնանշում է վերականգնողական արդարադատությունն ու նպատակ ունի ներգրավել ողջ համայնքը  իրավախախտների հետ վերականգնողական աշխատանքներ իրականացնելու և նրանց պատասխանատու պահելու իրենց գործողությունների համար: ՀՎԿ-ները գրանցել են անչափահասների հետ իրականացրած վերականգնողական աշխատանքների 86% հաջողված դեպքեր.  նրանք ապացուցել են իրենց գործառնության լիակատար արդյունավետության ու համայնքահեն վերականգնողական արդարադատության ոլորտում գրանցած զգալի հաջողությունների մասին:

 Տեղական պլանավորում

Տեղական պլանավորման ոլորտում ՅՈՒՆԻՍԵՖ-ը սերտորեն աշխատում է ՀՀ Տարածքային կառավարման նախարարության հետ՝ տեղական իշխանությունների կարողությունները զարգացնելով համայնքների կողմից սոցիալական կարիքների ըստ գերակայության ընտրության, պլանավորման և բյուջետավորման գործում: Այս ծրագիրը սերտորեն կապված է Հայաստանում Ինտեգրված սոցիալական ծառայությունների համակարգի ներդրման հետ, որը կնպաստի առավել հասցեական սոցիալական պաշտպանության և խոցելի բնակչության համար կարիքների վրա հիմնված ծառայությունների ստեղծմանը՝ արդյունավետ համագործակցության խթանման և տարբեր սոցիալական ծառայությունների միջև համագործակցության միջոցով:

 Տարածքային սոցիալական պլանավորում

Տարածքային սոցիալական պլանավորման /ՏՍՊ/ մոտեցումը մշակվել է ՅՈՒՆԻՍԵՖ-ի հայաստանյան գրասենյակի կողմից և պաշտոնապես հաստատվել 2012թ. Տարածքային կառավարման և Աշխատանքի ու սոցիալական հարցերի նախարարների համատեղ հրամանով: ՏՍՊ-ն մասնակցային պլանավորում է, որը հիմնված է բնակչության՝ երեխաների, կանանց, ծերերի, ընտանիքների, հաշմանդամություն ունեցող անձանց կարիքների վրա:  Այս մեթոդը նպատակ ունի փակել բնակչության կարիքների և առկա ռեսուրսների (ծառայությունների) միջև եղած բացը՝ ոլորտային պլանավորման միջոցով, որի մեջ մտնում են  միայն ոլորտային կարիքները: Միևնույն ժամանակ Տարածքային սոցիալական պլանավորումը համարվում է Ինտեգրված սոցիալական ծառայությունների բարեփոխման երկրորդ հարթությունը և չափազանց վճռական է վերջինիս հաջողության համար: Մինչդեռ դեպք վարողներն աշխատում են անհատների ինքնակառավարումը բարելավելու համար, տարածքային սոցիալական պլանավորումը սահմանում և իրականացնում է սոցիալական ծրագրեր/ծառայություններ կոլեկտիվ մակարդակում:  2011թ. սկսած ՅՈՒՆԻՍԵՖ-ը  փորձարկել է ՏՍՊ մոտեցումը երկու մարզերում (Լոռվա և Տավուշի): 2013թ. ՅՈՒՆԻՍԵՖ-ը կընդլայնի ՏՍՊ մոտեցումը մյուս երեք մարզերում Եվրամիության կողմից ֆինանսավորված միգրացիայի եռամյա ծրագրի շրջանակներում (դեպքի վարում, տարածքային սոցիալական պլանավորում, ինստիտուցիոնալ համագործակցություն, սփյուռքի ներգրավում, ծնողական խնամք):

 Ինստիտուցիոնալ համագործակցություն

ՅՈՒՆԻՍԵՖ-ի մյուս նախաձեռնություններից է ծառայություների միջև ինստիտուցիոնալ համագործակցության խթանումը (առողջապահություն, կրթություն, սոցիալական պաշտպանություն): Ներկայումս տարբեր սոցիալական ծառայությունների միջև համագործակցությունը հիմնված է անհատական կապերի վրա, ուր սոցիալական ոլորտի ծառայությունները համատեղ պլանավորման, տեղեկատվության փոխանակման,  համատեղ միջոցառումների և ուղղորդման համար ինստիտուցիոնալ հիմք գրեթե չունեն: Արդյունքում բազմակողմանի կարիքներով խոցելի երեխաների և այլ խմբերի խնդիրները կամ պատշաճ ձևով չեն բացահայտվում (երբեմն բոլորովին չեն բացահայտվում), կամ էլ չեն ստանում պատշաճ արձագանք բոլոր շահագրգիռ ոլորտների կողմից:

 Տվյալների համակարգ պլանավորման համար

Տարածքային անհավասարությունները շարունակում են ամենահրատապ խնդիրներից մեկը մնալ Հայաստանում: Դա վերաբերում է սոցիալական և տնտեսական զարգացման գրեթե բոլոր ոլորտներին և հատկապես բնակչությանը, ներառյալ երեխաներին տրամադրվող հանրային ծառայություններին: Տարածքային կառավարման նախարարությունը մշակել է համաչափ տարածքային զարգացման հայեցակարգ, որը նախատեսում է մի շարք գործողություններ, որոնց նպատակն է արձագանքել մարզային անհավասարություններին: Այս աշխատանքներն իրականացնելու նպատակով, նախարարությունը պետք է ունենա համայնքային մակարդակով վարչական տվյալների համապարփակ համակարգ: ՅՈՒՆԻՍԵՖ-ի հայաստանյան գրասենյակը ՄԱԿԶԱԾ-ի հետ համատեղ ներկայումս աջակցում է Տարածքային կառավարման նախարարությանը վարչական վիճակագրության ոլորտում՝ ստեղծելով ինստիտուցիոնալ հիմք տեղական մակարդակում վարչական տվյալների հավաքագրման, թարմացման և դասակարգման համար:

Դեպքի վարում

2010թ. սկսած ՅՈՒՆԻՍԵՖ-ի հայաստանյան գրասենյակը Համաշխարհային Բանկի հետ համագործակցությամբ տեխնիկական աջակցություն է տրամադրել Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը Ինտեգրված սոցիալական ծառայությունների բարեփոխման մշակման ուղղությամբ: Փորձնական ծրագրի հիման վրա բարեփոխումների փաթեթը հաստատվել է 2012թ.՝ հատկապես բնակչության առավել խոցելի և մեկուսացված խմբերին ուղղված սոցիալական պաշտպանության ծառայությունների արդյունավետությունը բարելավելու նպատակով: Համաշխարհային Բանկն իր վարկային ծրագրով աջակցել է Ինտեգրված սոցիալական ծառայությունների կառուցվածքագործառութային մոդելի  ձևավորման, ինչպես նաև 15 Ինտեգրված սոցիալական կենտրոնների վերանորոգման և կահավորման հարցում: ՅՈՒՆԻՍԵՖ-ի հայաստանյան գրասենյակն իր հերթին աջակցել է Կառավարությանը դեպք վարողների գիտելիքերն ու կարողություններն ամրապնդելու ուղղությամբ:.

Ինտեգրվածսոցիալ ծառայությունների համար մոնիթորինգ իևքնահատման համակարգի ստեղծում

ՌԳԳԾ-ի օրակարգի և Տարածաշրջանային գրասենյակի աջակցությամբ սոցիալական պաշտպանության ծրագրերի շրջանակում ՅՈՒՆԻՍԵՖ-ը նախատեսում է ստեղծել Մոնիթորինգի և գնահատման համակարգ Ինտեգրված սոցիալական ծառայությունների համար՝ կենտրոնանալով դեպքի վարման վրա: Ի հավելումն վերոնշյալի՝ Ինտեգրված սոցիալական ծառայությունների գնահատումը կիրականացվի դիտարկելու համար ներկայիս համակարգի գործառնությունն ու առաջարկություններ տրամադրելու հետագա շտկումների համար: