Առողջապահություն


ՅՈՒՆԻՍԵՖ-ը ակտիվորեն համագործակցում է Առողջապահության նախարարության հետ՝ նպաստելու համար պետության կողմից մեկնարկած կողմնակի վճարումների կրճատման գործոնթացին՝ դրանով իսկ ապահովելով հանրային առողջության ոլորտում կատարված ծախսերի աճ, մայրական և մանկական առողջության ոլորտում ներդրումներ՝ շեշտը դնելով առողջության խթանման ու կանխարգելիչ միջամտությունների վրա և մշակելով ու ներկայացնելով որակի ապահովման ու ուղղորդման մեխանիզմներ, մասնավորապես որոնք ուղղված կլինեն մայրական ու մանկական առողջության ու սնուցման ոլորտում մատուցվող ծառայություններին:  

Առողջապահություն

Մոր, մանկան և դեռահասների առողջության ոլորտում ՅՈՒՆԻՍԵՖ-ը համագործակցում է Առողջապահության նախարարության հետ նորածինների, երեխաների և կանանց համար բարելավված առողջության և սնուցման ցուցանիշներին  նպաստելու նպատակով՝ բարելավելով մայրական և մանկական առողջության ծառայությունների հասանելիությունն ու որակը, հատկապես նորածնային խնամքի, դեռահասների առողջության ու սնուցման ոլորտում: Առողջապահության ոլորտի բարեփոխման շրջանակներում ՅՈՒՆԻՍԵՖ-ը ակտիվորեն ներգրավված է քաղաքականության մշակման, հուսալի  և տրոհված տվյալների հավաքագրման գործում՝ իրազեկված որոշումների կայացման, ազգային և մարզային մակարդակներում կարողությունների զարգացման, առողջապահության խթանման և որակի ապահովման համակարգ մշակելու համար:

Նորածնային խնամք

Ազգային վիճակագրությունը նորածնային մահացության բարձր ցուցանիշներ է գրանցել (մանկական մահերի ավելին քան 70%-ը 2011թ.) մանկական մահացության ոլորտում՝ նորածնային ծառայությունների հասանելիության տեսանկյունից էական տարբերություններով: ՅՈՒՆԻՍԵՖ-ը աջակցում է Առողջապահության նախարարությանը նորածնային խնամքի բարելավման քաղաքականության մակարդակում՝ ազգային ռազմավարության, ինչպես նաև Ինտենսիվ նորածնային խնամքի չափանիշների մշակման և ինստիտուցիոնալ մակարդակում ինտենսիվ խնամքի բաժիններ ստեղծելու և առաջնային, երկրորդական ու երրորդական մակարդակներում բուժաշխատողների հմտությունները կատարելագործելու միջոցով: Երկրում համագործակցության ծրագրի մեկնարկից ի վեր՝ մարզերում ծնված երեխաներին մատուցվող որակյալ նորածնային ծառայություններն առավել մատչելի են դարձել 6 մարզային հիվանդանոցներում՝ ինտենսիվ նորածնային խնամքի բաժինների ստեղծմամբ, որից օգտվել են նորածինների 30%-ը:

Դեռահասների առողջություն և զարգացում

Դպրոցահասակ երեխաների և դեռահասների հանդեպ առողջապահության համակարգի արձագանքման վերաբերյալ ՅՈՒՆԻՍԵՖ-ի կողմից նախաձեռնած ուսումնասիրությունը բացահայտեց մի շարք խնդիրներ, որոնց շրջանում են տարիքին համապատասխան առողջապահական ծառայությունների ոչ պատշաճ հասանելիությունն ու մատչելիությունը, հաստատված կարգով ոչ բավարար  ստուգումների համակարգը և ոչ բավարար իրազեկվածությունը/գիտելիքները առողջ ապրելակերպի և հիվանդությունների կանխարգելման մասին: Վերջին երեք տարիներին ՅՈՒՆԻՍԵՖ-ի կողմից իրականացվող լայնածավալ քարոզչության հետ մեկտեղ, դեռահասների առողջության ու զարգացման խնդիրներին արձագանքելու անհրաժեշտության շուրջ համաձայնություն է ձեռքբերվել առողջապահության, կրթության և երեխաների պաշտպանության ոլորտների հիմնական գերատեսչությունների կողմից, ինչն ամրագրվել է դեռահասներին ուղղված ծառայությունների մասին հայեցակարգային փաստաթղթում: Դպրոցներում գործող դեռահասների առողջապահական ծառայությունների մոդելի հետագա զարգացումը հիմնված կլինի միջգերատեսչական համապարփակ մոտեցման հիմնական սկզբունքների վրա:

Սնուցում

2010թ. Ժողովրդագրության և առողջապահության մասին ուսումնասիրությունը /ԺԱՈւ/ համաձայն երեխաների սնուցման վիճակը վատթարանում է.  աճի հապաղումը հասել է     19% 5 տարեկանից ցածր երեխաների շրջանում 2005-2010թթ.: ԺԱՈՒ-ն նաև սակավարյունության զգալի աճ է գրանցել նախադպրոցական տարիքի երեխաների (37%)  և հղի կանանց շրջանում (25%): Սնուցման բոլոր ցուցանիշները գրեթե հասել են սահմանաչափին, որով դրանք կհամարվեին չափազանց լուրջ հանրային առողջապահական  խնդիր: Սնուցումն այն ոլորտներից մեկն է, ուր անհավասարություններն առավել ակնհայտ են: Վերջին երեք տարիներին ՅՈՒՆԻՍԵՖ-ը ձեռք է  բերել ՀՀ Կառավարությանն աջակցող առաջատար կազմակերպության համբավ սնուցման ոլորտում, մասնավորապես քաղաքականության շրջանակի և հանրային առողջության միջամտությունների ամրապնդման հարցում: Միջամտության հիմնական ոլորտներից է բացառապես կրծքով սնուցման և  լրացուցիչ սննդի խթանումը, սնուցման ընթացքում ծնողական կրթությունը և ալյուրի հարստացման միջամտությունների իրականացումը: ՅՈՒՆԻՍԵՖ-ի փորձագիտական աջակցությամբ պետության կողմից գերակայություն դարձած ոլորտը ներառված է Միջնաժամկետ Ծախսերի Ծրագրում /ՄԾԾ/՝ պետ բյուջեում առանձին տողով:

Ի հավելումն վերոնշյալի՝ ՅՈՒՆԻՍԵՖ-ը ակտիվորեն համագործակցում է Առողջապահության նախարարության հետ՝ նպաստելու համար պետության կողմից մեկնարկած կողմնակի վճարումների կրճատման գործոնթացին՝ դրանով իսկ ապահովելով հանրային առողջության ոլորտում կատարված ծախսերի աճ, մայրական և մանկական առողջության ոլորտում ներդրումներ՝ շեշտը դնելով առողջության խթանման ու կանխարգելիչ միջամտությունների վրա և մշակելով ու ներկայացնելով որակի ապահովման ու ուղղորդման մեխանիզմներ, մասնավորապես որոնք ուղղված կլինեն մայրական ու մանկական առողջության ու սնուցման ոլորտում մատուցվող ծառայություններին: