Կրթություն


Կրթության ոլորտում ՅՈՒՆԻՍԵՖ-ի ծրագրերն ուղված են դպրոցից դուրս մնացած երեխաների վերաինտեգրմանը, հատուկ կրթության ոլորտում կարիքների գնահատմանն ու հատուկ դպրոցների վերակազմավորմանը

Կրթություն

 

Կրթության ոլորտում ՅՈՒՆԻՍԵՖ-ը փորձում է հետամուտ լինել քաղաքականության բարեփոխումներին, որոնք կաջակցեն առավել խոցելի խմբերի երեխաներին իրենց կրթության իրավունքի իրացման գործում: Մասնավորապես, կենտրոնացումն ուղղված է լինելու դպրոցից դուրս մնացած երեխաներին և նրանց կրթական գործընթացում վերաինտեգրելու  եղանակների մշակմանը: Ծրագրի մեկ այլ կարևոր բաղադրիչներից է հաշմանդամություն ունեցող երեխաներին հանրակրթության մեջ ներառումը՝ այսպիսով հնարավորություններ ստեղծելով այդ երեխաներին հասարակության մեջ ինտեգրվելու համար: Ծրագիրը նաև մեծ կարևորություն է տալիս վաղ մանկության զարգացմանը՝ աջակցելով նախադպրոցական հաստատությունների մանկավարժների վերապատրաստմանը այն համայնքներում, ուր վերջերս Համաշխարհային Բանկի աջակցությամբ ստեղծվեցին մանկապարտեզներ: 

 

Դպրոցից դուրս մնացած երեխաներ

Հայաստանում դպրոցից դուրս մնացած երեխաներին հետևելու և ուղղորդելու գործող համակարգ գոյություն չունի: ՅՈՒՆԻՍԵՖ-ն աշխատում է ՀՀ Կրթության և գիտության նախարարության հետ ստեղծելու համար մի համակարգ, որը հիմնված կլինի երկու հենասյուների վրա (1) տվյալների համակարգերի կառավարում՝ բնակչության ռեգիստրը Դպրոցների կառավարման տեղեկատվական համակարգերի հետ (ԴԿՏՀ) համեմատելու միջոցով; (2) համագործակցություն կրթական և սոցիալական ծառայությունների միջև՝ ի պատասխան երեխաներին դպրոց վերադարձնելու միջամություններին (կամ նրանց այնտեղ պահելու): (1) կետի տակ՝ որպես ՅՈՒՆԻՍԵՖ-ի կողմից դպրոցների 20%-ում հաջողությամբ իրականացված ԴԿՏՀ-ի փորձնական ծրագրի շարունակություն, որոշում ընդունվեց կատարելագործել համակարգը և 2013-2014թթ. այն ներդնել բոլոր դպրոցներում՝ Համաշխարհային Բանկի ֆինանսական աջակցությամբ (վարկային ծրագրի շրջանակներում): (2) կետի տակ՝ Ինտեգրված սոցիալական ծառայությունների բարեփոխման շրջանակներում բարձրաստիճան միջգերատեսչական խումբ ստեղծվեց ծառայությունների միջև համագործակցության  պայմանագրերի ընդհանուր շրջանակ մշակելու համար:Ընդհանուր շրջանակի հիման վրա նրանք նաև կմշակեն մի քանի կոնկրետ համագործակցության պայմանագրեր, որոնցից մեկը վերաբերում է դպրոցից դուրս մնացած երեխաներին: Մոդելը կփորձարկվի մեկ մարզում՝ նախքան դրա լիարժեք կիրարկումը:

 

Հատուկ կրթության ոլորտում կարիքների գնահատում

Առողջապահության համաշխարհային կազմակերպության՝ երեխաների և երիտասարդների գործառույթների և հաշմանդամության միջազգային դասակարգումը կարևորագույն գործիք է, որը կենտրոնանում է ոչ թե բժշկական ախտորոշման վրա, այլ անձի և նրան շրջապատող միջավայրի ֆունկցիոնալ կարողությունների վրա: ՅՈՒՆԻՍԵՖ-ը աջակցում է Հայաստանում Կրթության և Գիտության նախարարությանը (ԿԳՆ) ԳՄԴ-ն հատուկ կրթության կարիքների գնահատման և անհատական կրթության պլանավորման գործընթացներում ներառելու համար՝ արտացոլելով այլ երկրներում հաջողված օրինակները: Միջազգային փորձագիտական խումբը (Պորտուգալիայի Պորտո Ինստիտուտ) արդեն իսկ աշխատում է տեղական փորձագետների խմբի հետ միասին՝ հատուկ կրթության կարիքների գնահատման և անհատական կրթության պլանավորման  չափանիշները, ընթացակարգը, ինչպես նաև գործիքները վերանայելու համար:

 

Հատուկ դպրոցների վերակազմակերպումը 

ՅՈՒՆԻՍԵՖ-ը (երեխաների պաշտպանության և կրթության բաժինները) արդեն իսկ սկսել են աշխատել Սյունիքի մարզում երկու հատուկ տիպի գիշերօթիկ դպրոցների վերակազմակերպման ուղղությամբ՝ միջազգային և տեղական փորձագետների ներգրավմամբ:  Հատուկ դպրոցների վերակազմակերպումը ԿԳՆ-ի օրակարգի կարևորագույն հարցերից մեկն է, քանի որ կրթության մասին փոփոխության ենթարկված օրենքը, որը ներկայումս գտնվում է Խորհրդարանում, նախատեսում է հատուկ գիշերօթիկ դպրոցներից առնվազն կեսի վերակազմակերպումը գնահատման և աջակցության ռեսուրսային կենտրոնների, որոնք կաջակցեն իրենց աշխարհագրական տարածքներում գտնվող ներառական դպրոցներին:  

ՅՈՒՆԻՍԵՖ-ը առաջարկել է օգտագործել տարածքային մոտեցում՝ համակարգային ձևով անցում կատարելու ինստիտուցիոնալ մոտեցումից դեպի համայնքահեն ծառայությունների տրամադրում՝ սկսելով բոլոր երեխայի խնամքի հաստատությունների  (սոցիալ և կրթական) վերակազմակերպումից և ստեղծելով այլընտրանքային ծառայություններ երեք մարզերում ու աստիճանաբար ընդլայնելով դրանք: Հայեցակարգը ներկայացվել է ԱՄՆՄԶԳ-ին, ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի ու Կրթության և Գիտության նախարարությանը՝ համապատասխան  հետագա քայլերի համար:

 

Վաղ մանկության  զարգացում 

ՅՈՒՆԻՍԵՖ-ը շարունակում է աջակցել գյուղական համայնքներում նորաստեղծ նախադպրոցական հաստատությունների համար ուսուցիչների կարողությունների զարգացմանը (նախադպրոցական հաստատությունների ստեղծումը ֆինանսավորվում է Համաշխարհային Բանկի աջակցությամբ իրականացվող  վարկային ծրագրով): Ծրագիրը շեշտը դնում է ուսուցման այն մեթոդաբանությունների վրա, որոնք երեխային բարեկամ ու երեխայակենտրոն են, ներառական, գենդերային տեսանկյունից արձագանքող և ներառում են ծնողներին, մասնավորապես հայրերին: ՅՈՒՆԻՍԵՖ-ը աջակցել է ներառական կրթության վերաբերյալ մոդուլ մշակելու և ուսուցիչների վերապատրաստման փաթեթում այն ներառելու գործում:  

 

Կրթության ոլորտում ներառականությունը սկսվում է ոչ թե դպրոցից, այլ նախադպրոցական մակարդակում, քանի որ վաղ տարիները վճռական դեր են կատարում երեխայի զարգացման գործում և վաղ տարիքում դպրոցներում ներառումը այդ գործընթացն առավել դյուրին է դարձնում: Այդ իսկ պատճառով, բացի ծրագիրը նոր համայնքներում տարածելուց, ՅՈՒՆԻՍԵՖ-ը նաև աշխատում է ավելացնել հաշմանդամություն ունեցող այն երեխաների քանակը, որոնք հաճախում են նախադպրոցական հաստատություն իրազեկման և