Խաչվող ոլորտներ


Երեխայի իրավունքների մոնիթորինգի ոլորտում ՅՈՒՆԻՍԵՖ-ը համագործակցում է Ազգային վիճակագրության ծառայության (ԱՎԾ) հետ՝ հուսալի ու տրոհված տվյալների հավաքագրման բարելավմանը նպաստելու և փաստերի վերլուծության միջոցով որոշումների կայացման համար՝ ազգային, մարզային և համայնքային մակարդակներում  DevInfo  տեխնոլոգիայի ներդրման միջոցով:

Խաչվող ոլորտներ

Երեխայի իրավունքների մոնիթորինգ

Երեխայի իրավունքների մոնիթորինգի ոլորտում ՅՈՒՆԻՍԵՖ-ը համագործակցում է Ազգային վիճակագրության ծառայության (ԱՎԾ) հետ՝ հուսալի ու տրոհված տվյալների հավաքագրման բարելավմանը նպաստելու և փաստերի վերլուծության միջոցով որոշումների կայացման համար՝ ազգային, մարզային և համայնքային մակարդակներում  DevInfo  տեխնոլոգիայի ներդրման միջոցով: ԱՎԾ-ի տրամադրվող աջակցությունը, Տնային Տնտեսությունների կենսամակարդակի ամբողջացված հետազոտության /ՏՏԿԱՀ/ ներքո մանկական աղքատության վերլուծության ինստիտուցիոնալիզացիայի գործում, կայանում է տվյալների տրամադրման մեջ՝ փաստերի վրա հիմնված որոշումների կայացման համար:

Հուսալի և տրոհված տվյալների հավաքագրում փաստերի վրա հիմնված որոշումների իրականացման համար

Մանկական աղքատությունը բացառման ու մեկուսացման առաջատար պատճառներից մեկն է Հայաստանում, այսուամենայնիվ, այն դեռևս չի գտնվում որոշումներ կայացնողների օրակարգի կիզակետում: Վերլուծությունն օգտագործվում է որպես հիմնական քարոզչական գործիք՝ ապահովելու համար, որպեսզի քաղաքականություն իրականացնողներն իրենց ուշադրությունը կենտրոնացնեն մանկական աղքատության և երեխաների համար բարելավված բյուջետավորման վրա:

Մանկական աղքատության վերլուծությունը կիրառելով՝  ՅՈՒՆԻՍԵՖ-ին հաջողվել է սոցիալական պաշտպանության ծածկույթի, սոցիալական պաշտպանության միջամտությունների և առավել խոցելի բնակչությանը մատուցվող ծառայությունների հասանելիության հավասարության վերաբերյալ Խորհրդարանի, Համաշխարհային Բանկի և Արժույթի միջազգային հիմնադրամի միջև կայացած բանավեճի մասնակիցը դառնալ:

Համաձայն 2011թ. ՏՏԿԱՀ-ի, երեխաները շարունակում են աղքատ բնակչության շրջանում ամենաղքատը լինել: Երեխաների (18 տարեկանից ցածր) 4.7%-ն ապրում է ծայրահեղ աղքատության գծից ցածր և 41.9 %՝ աղքատության գծից ցածր: Այսպիսով, երեխաներն աղքատության առավել մեծ ռիսկի են ենթարկվում, քան բնակչությունն ամբողջովին վերցրած: 2011թ. տվյալները մանկական աղքատության մակարդակում նույնպես տարբերություններ են ցույց տալիս ըստ սեռի: Աղջիկների 42.9%-ն աղքատ է՝ համեմատ տղաների 41.1%-ի  (բոլոր երեխաները՝ 41.9%): Տարբերություններ կան մանկական աղքատության մակարդակում ըստ մարզերի: Քաղաքային բնակավայրերում երեխաներըի 41.6%-ն աղքատ են՝ համեմատ գյուղական վայրերում երեխաների 42.5%-ի:

Սույն վերլուծությունը նաև ընդգծում է աղքատության մակարդակը երեխաների կոնկրետ խմբերի դեպքում (հաշմանդամություն ունեցող, միակողմանի ծնողազուրկ կամ կրթական ցածր մակարդակով երեխաներ, կանանց կողմից գլխավորվող ընտանիքների երեխաներ և երեք ու ավելի  երեխա ունեցող երեխաներ, և այլն), և փաստեր են տրամադրում նրանց խնդիրների վրա շարունակաբար ուշադրությունը կենտրոնացնելու համար:Մանկական աղքատության վերլուծությունն օգտագործվում է երեխաների համար բարելավված բյուջետավորումը խթանելու և որոշում կայացնողների ու դոնորների միջև երկխոսությանը նպաստելու՝ մանկական աղքատության նվազեցմանն ուղղված հնարավոր լուծումների վերաբերյալ: Վերջերս իրականացված Ժողովրդագրության և առողջապահության մասին ուսումնասիրությունը /ԺԱՈՒ/, որը նույնպես ֆինանսավորված էր ՅՈՒՆԻՍԵՖ-ի կողմից, երեխաների շրջանում հիմնական սնուցման խնդիրներից բացահայտեց թերաճն ու քրոնիկ թերսնուցումը: Բազմակի ցուցանիշներով երեխաների կարգապահության մասին խմբային հետազոտության մոդուլը բացահայտեց, որ երեխաների 42 տոկոսը ենթարկվել է ֆիզիկական պատժի, իսկ 4 տոկոսը՝ ծանր տեսակի ֆիզիկական պատժի: 

ՀԶՆ-ներին և երեխաներին վերաբերող այլ ցուցանիշների մոնիթորինգ

ՅՈՒՆԻՍԵՖ-ը ՄԱԿ-ի այլ գործակալությունների հետ համատեղ աջակցում է ԱՎԾ-ին  ՀԶՆ-ների մոնիթորինգի հարցում՝ կիրառելով DevInfo տեխնոլոգիաները: Արմենիա ինֆոն ՀԶՆ և այլ սոցիալ-տնտեսական ցուցանիշներով տարածվում է ազգային և մարզային մակարդակներում: ԱՎԾ-ի և մարզպետարանների կարողությունների ամրապնդումը բոլոր մարզերում Արմենիաինֆոյի կիրառման ուղղությամբ կավարտվի մինչև 2013թ. վերջը: ԱՎԾ-ի բոլոր մարզային գրասենյակները կկահավորվեն համապատասխան ԻՏ սարքավորումներով և կկարողանան օգտվելwww.armdevinfo.siteկայքից:

Հայաստանում  տարածքային խիստ անհավասարությունը վերաբերում է սոցիալական և տնտեսական զարգացման գրեթե բոլոր ոլորտներին և մասնավորապես բնակչությանը տրամադրվող հանրային ծառայություններին: Այդ խնդրին արձագանքելու նպատակով Տարածքային կառավարման նախարարությունը (ՏԿՆ) մշակել է Տարածքային զարգացման հայեցակարգ, որը ներառում է մի շարք գործողություններ, որոնք նպատակ ունեն արձագանքել մարզերի միջև առկա տարբերություններին: Դրան զուգահեռ ՅՈՒՆԻՍԵՖ-ը ՄԱԿԶԱԾ-ի հետ համատեղ աջակցել է ՏԿՆ-ին Համայնքային տվյալների բազայի բարելավման և թարմացման հարցում:  

Արմենիաինֆո տվյալների բազան լայն տարածում կստանա Համայնքային տվյալների բազայի հետ միասին մինչև 2013թ. ավարտը: Տվյալների բազան կօգտագործվի Կառավարության կողմից՝ որպես պլանավորման և մոնիթորինգի գործիք մարզային գործողությունների պլանների համար: ՅՈՒՆԻՍԵՖ-ը կաջակցի ՏԿՆ-ին՝ Արմենիաինֆո տվյալների բազան համայնքային մակարդակում ներդնելու և որոշումների կայացման համար տվյալների բազայից օգտվող մարզպետարանների համապատասխան աշխատակիցների կարողությունները զարգացնելու գործում:

Գենդեր

2013թ. ՅՈՒՆԻՍԵՖ-ի շվեցարական  կոմիտեի աջակցությամբ, ՅՈՒՆԻՍԵՖ-ի հայաստանյան գրասենյակը նախատեսում է զարգացնել մարզերում գենդերային հարցերով զբաղվող հանձնաժողովների կարողությունները, ինչպես նաև աջակցել Կառավարությանը՝ քաղաքականության առաջարկություններ մշակելու Կանանց խորհրդի ինստիտուցիոնալ կարողությունների վերաբերյալ, որոնք ներկայումս գտնվում են Վարչապետի գրասենյակի ենթակայության տակ՝ նպատակ ունենալով վերակազմակերպել Խորհուրդը գենդերային հավասարության ազգային մեխանիզմի:

Ծրագրի երկրորդ բաղադրիչի ներքո ՅՈՒՆԻՍԵՖ-ը նախատեսում է իր կենտրոնացումն ուղղել դպրոցներում առկա գենդերային խնդիրներին , մասնավորապես դպրոցական տարիքից սկսած երեխաներին իրազեկելով այնպիսի խնդիրների մասին, ինչպիսիք են գենդերային բռնությունը, գենդերային խտրականությունն ու կարծրատիպերը:  Փորձնական հետազոտության ծրագիր է նախատեսվում իրականացնել Ցյուրիխի համալսարանի հետ՝ Հաղորդակցման ծրագրերի ղեկավարի հետ համագործակցությամբ:

ՅՈՒՆԻՍԵՖ-ը նաև տեխնիկական աջակցություն է տրամադրել Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը Ընտանեկան բռնության մասին օրենքի մշակման գործում: Օրենքի նախագծերը, ինչպես նաև օրենսդրական փոփոխությունների փաթեթը (Քրեական օրենսգրքում և Քրեական դատավարության օրենքում) ներկայացվել է Կառավարությանը հաստատման համար:

Հաղորդակցություն հանուն զարգացման

ՅՈՒՆԻՍԵՖ-ը բացահայտել է գերակա ուղղություններ, որոնց համար Հաղորդակցություն հանուր զարգացման ոլորտում իրականացված միջամտությունները վճռական դեր կունենան գալիք տարիներին: Դրանց մեջ մտնում են պատվաստումները, գենդերային հավասարությունը, հաստատությունների բեռնաթափումը և հաշմանդամություն ունեցող երեխաների ներառումը: 2012թ. ՅՈՒՆԻՍԵՖ-ը Տարածաշրջանային գրասենյակի աջակցությամբ մշակեց Հայաստանում իմունիզացիայի վերաբերյալ հաղորդակցման ռազմավարություն, որը ներկայացվել է Առողջապահության նախարարությանը վերանայման ու վերջնական հաստատման համար: Այս տարի ՅՈՒՆԻՍԵՖ-ը նաև մշակեց հաղորդակցման ռազմավարություն հաշմանդամություն ունեցող երեխաների ներառման վերաբերյալ, որը շուտով կսկսի իրականացվել ելակետային ուսումնասիրության ավարտից հետո: Երկու ռազմավարություններն էլ նպատակ ունեն փոխել վերաբերմունքն ու մոտեցումն ընտրված մասնակցային խմբերի շրջանում և կիրականացվեն մինչև Երկրում համագործակցության ծրագրի ավարտը:

Հանրային ֆինանսների կառավարում

ՀՀ կառավարությունն իրականացրել է բյուջետային բարեփոխման գործընթաց՝ նպատակ ունենալով տողային բյուջետավորումից անցում կատարել դեպի ծրագրային բյուջետավորում և բարելավել պլանավորման գործընթացը՝ կիրառելով այնպիսի գործիքներ, ինչպիսիք են Միջնաժամկետ ծախսերի ծրագիրը (ՄԾԾ):  GIZ-կազմակերպության գլխավորությամբ Ծրագրային բյուջետավորման ծրագիրը տեխնիկական աջակցություն է ցուցաբերում հիմնականում Ֆինանսների նախարարությանը, մինչդեռ ՅՈՒՆԻՍԵՖ-ը համակարգում է Հանրային Ֆինանսների Կառավարման /ՀՖԿ/ ոլորտում ազգային գործընկերներին տրամադրվող փորձագիտական աջակցության գործընթացը, այն  է՝ ՀՀ Կրթության և գիտության նախարարությունը (ներառական կրթություն և Աղետների ռիսկերի նվազեցում /ԱՌՆ/), Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը (Ինտեգրված սոցիալական ծառայություններ և երեխաների համար այլընտրանքային ծառայություններ) և Առողջապահության նախարարությունը  (Սնուցում)՝ նախարարության աշխատակիցների փորձագիտական կարողություններն ամրապնդելու միջոցով որակյալ ՄԾԾ-ի և բյուջետային ծրագրերի պատրաստման ու oooներկայացման համար: