Երեխաների պաշտպանություն


Երեխայի պաշտպանության ոլորտում ՅՈՒՆԻՍԵՖ-ի գործունեությունն ուղղված է խնամքի հաստատությունների վերակազմավորմանը, երեխայի իրավունքների պաշտպանությանն ու արդարադատության համակարգի մատչելիությանը

Երեխայի պաշտպանություն

Երեխաների պաշտպանության ոլորտում ՅՈՒՆԻՍԵՖ-ը համագործակցում է  հիմնական գերատեսչությունների, այն է՝ ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի /ԱՍՀՆ/, ՀՀ Արդարադատության և ՀՀ Կրթության նախարարությունների /ԿԳՆ/ հետ՝ աջակցելով վերջիններիս երեխայի բարեկեցության համակարգի շարունակական բարեփոխումների իրականացման, ինչպես նաև միջազգային իրավական փաստաթղթերի դրույթների իրականացման գործում: Հաստատությունների բեռնաթափումը և երեխայի խնամքի հաստատությունների վերակազմակերպումը, անչափահասների արդարադատությունը, ազգային մակարդակում երեխաների պաշտպանության մարմինների հզորացումը ծրագրի այն հիմնական բաղադրիչներից են, որոնց նպատակն է համընդհանուր պաշտպանող միջավայր ստեղծել Հայաստանի երեխաների համար:

 

Հաստատությունների վերակազմակերպում

Հայաստանի երեխայի խնամքի հաստատություններում կան շուրջ 4,500 երեխաներ. այս քանակը հարաբերականորեն կայուն է եղել վերջին տարիներին՝ չնայած մանկական բնակչության շրջանում թվի անկմանը: Լայնածավալ երկխոսություն է ընթանում ՀՀ Կրթության և գիտության նախարարության հետ հատուկ դպրոցների վերակազմակերպման անհրաժեշտության վերաբերյալ: Հատուկ դպրոցների թվի նվազեցումը ներառական դպրոցների ընդլայնման հետ մեկտեղ ամրագրված է Կրթության զարգացման 2011-2015թթ. ազգային ծրագրում: Ներկայումս ՀՀ Կրթության և գիտության նախարարության նախաձեռնությամբ Խորհրդարանում ընթացող օրենսդրական փոփոխությունների հիմքում ընկած  է  յուրաքանչյուր մարզում առնվազն մեկ հատուկ դպրոցի վերակազմակերպումը մանկավարժական աջակցության ռեսուրսային կենտրոնի: ՅՈՒՆԻՍԵՖ-ը ներկայումս աշխատում է Սյունիքի մարզում երկու հատուկ տիպի դպրոցների վերակազմակերպման պլանների մշակման ուղղությամբ, իսկ Կրթության նախարարությունը հետաքրքրված է միևնույն մոտեցումը կիրառել նաև մյուս դպրոցների համար:   Քննարկումները ներկայումս շարունակվում են ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հետ՝ վերջինիս ենթակայության տակ գտնվող երեխայի խնամքի հաստատությունների վերակազմակերպման և համայնքային ծառայությունների ստեղծման գործընթացին աջակցելու նպատակով: ՅՈՒՆԻՍԵՖ-ը արդեն իսկ աջակցություն է ցուցաբերել ԱՍՀՆ-ին և  ԿԳՆ-ին հատուկ տիպի կրթական հաստատությունների գնահատումն իրականացնելու հարցում: Հաստատությունների վերակազմակերպման գործընթացը նկարագրող հայեցակարգ է մշակվել և ներկայացվել ԱՍՀՆ-ին: Ակնկալվում է, որ նախարարությունը ապրիլին կհաստատի այդ փաստաթուղթը, ուր նշված են նախարարության պլանները հաստատությունների վերակազմակերպման և այլընտրանքային ծառայությունների ստեղծման վերաբերյալ:

 

Համագործակցություն Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի հետ

ՅՈՒՆԻՍԵՖ-ը շարունակական աջակցություն է ցուցաբերել Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակին նորաստեղծ երեխաների պաշտպանության բաժնի կարողությունների զարգացման և երեխաների իրավունքների ոտնահարման դեպքում արձագանքման ինստիտուցիոնալ դաշտի ստեղծման գործում: Երեխայի իրավունքների ոտնահարման դեպքերի մասին զեկույցներին արձագանքելու նպատակով բողոքարկման մեխանիզմներն ու Երեխաների պաշտպանության մասին Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի ռազմավարությունը կմշակվի  2013թ.-ին:

 

Երեխայի իրավունքներով զբաղվող բազմակուսակցական խորհրդարանական աշխատանքային խումբը մի շարք լսումներ է իրականացրել երեխայի իրավունքների հարցերով, իսկ վերջինն անդրադառնում էր երեխայի իրավունքներին ու հաշմանդամություն ունեցող երեխաների համար նախատեսված արտոնություններին:

 

Արդարադատություն անչափահասների համար

ՀՀ Արդարադատության նախարարության հետ համագործակցությունը որակական նոր հարթության վրա է հանդես եկել՝ Գործողությունների 2012-2013թթ.  երկամյա ծրագրի ստորագրմամբ (առաջին անգամ): ՅՈՒՆԻՍԵՖ-ը ակտիվորեն աջակցել է նախարարության օրենսդրական բարեփոխման նախաձեռնություններին: Մի շարք առաջարկություններ են իրականացվել ՅՈՒՆԻՍԵՖ-ի փորձագետների կողմից Քրեական դատավարության օրենքի, Քրեական օրենսգրքի և ձերբակալված ու կալանավորված անձանց մասին օրենքների վերաբերյալ: Հզոր համագործակցություն է ծավալվել Ոստիկանության ակադեմիայի, Դատավորների և Դատախազության դպրոցների հետ: Իրավապահ  մարմինների համար վերապատրաստման փաթեթներ են մշակվել ՅՈՒՆԻՍԵՖ-ի տարածաշրջանային գրասենյակի աջակցությամբ:

ՅՈՒՆԻՍԵՖ-ը Ոստիկանության և Փրոջեքթ Հարմոնի միջազգային կազմակերպության հետ միասին աջակցում է Համայնքային վերականգնողական կենտրոններին /ՀՎԿ/, որոնց գործառնությունն իրականացնում են տեղական ՀԿ-ները: Այս ՀԿ-ների կողմից իրականացվող ծրագրերը խորապես հիմնված են այլընտրանքային արդարադատության տեսության վրա: Մինչդեռ անչափահասների արդարադատությանն ուղղված մոտեցումների մեծ մասը կենտրոնանում է իրավախախտ երիտասարդների պատժին կամ դաստիարակությանը, այս տեսությունը մատնանշում է վերականգնողական արդարադատությունն ու նպատակ ունի ներգրավել ողջ համայնքը  իրավախախտների հետ վերականգնողական աշխատանքներ իրականացնելու և նրանց պատասխանատու պահելու իրենց գործողությունների համար: ՀՎԿ-ները գրանցել են անչափահասների հետ իրականացրած վերականգնողական աշխատանքների 86% հաջողված դեպքեր.  նրանք ապացուցել են իրենց գործառնության լիակատար արդյունավետության ու համայնքահեն վերականգնողական արդարադատության ոլորտում գրանցած զգալի հաջողությունների մասին: