ՅՈՒՆԻՍԵՖ-ի մասին

Միավորված ազգերի կազմակերպության Մանկական հիմնադրամը (ՄԱՄՀ/ՅՈՒՆԻՍԵՖ) ստեղծվել է 1946 թ., Միավորված ազգերի կազմակերպության կողմից`Եվրոպայի երեխաներին Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո արտակարգ օգնություն ցուցաբերելու համար: ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի մանդատով ՅՈՒՆԻՍԵՖ-ը կոչված է պաշտպանելու բոլոր երեխաների իրավունքները և հետևել ոլոր կառավարությունների կողմից դրանց իրականացմանը:

ՅՈՒՆԻՍԵՖ-ի մասին

 Մանդատը

Միավորված ազգերի կազմակերպության Մանկական հիմնադրամը (ՄԱՄՀ/ՅՈՒՆԻՍԵՖ) ստեղծվել է 1946 թ., Միավորված ազգերի կազմակերպության կողմից`Եվրոպայի երեխաներին Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո արտակարգ օգնություն ցուցաբերելու համար: ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի մանդատով ՅՈՒՆԻՍԵՖ-ը կոչված է պաշտպանելու բոլոր երեխաների իրավունքները և հետևել ոլոր կառավարությունների կողմից դրանց իրականացմանը:

Իր աշխատանքում ՅՈՒՆԻՍԵՖ-ն առաջնորդվում է Երեխայի իրավունքների կոնվենցիայով, որը մարդու իրավունքների վերաբերյալ աշխարհի ամենից լայնորեն ընդունված համաձայնագիրն է:                                                        

Իր աշխատանքում ՅՈՒՆԻՍԵՖ-ն առաջնորդվում է Երեխայի իրավունքների կոնվենցիայով, որը մարդու իրավունքների վերաբերյալ աշխարհի ամենից լայնորեն ընդունված համաձայնագիրն է:

ՅՈՒՆԻՍԵՖ-ն աշխատում է Հազարամյակի զարգացման նպատակներին (ՀԶՆ) հասնելու, յուրաքանչյուր երեխայի համար հավասար իրավունքներ և համայնքային զարգացմանը երեխաների մասնակցությունն ապահովելու համար:


ՅՈՒՆԻՍԵՖ-ը Հայաստանում

ՅՈՒՆԻՍԵՖ-ը Հայաստանում սկսել է աշխատել սկսած 1994 թ.: ՅՈՒՆԻՍԵՖ-ի գործունեության բնույթը ժամանակի ընթացքում փոփոխվել է: Այսօր կազմակերպությունը լիովին անցել է զարգացման օրակարգի` օգնելով Կառավարությանը կառուցվածքային և համակարգային բարեփոխումների իրականացման գործում:

ՅՈՒՆԻՍԵՖ-ի գործունեության առանձնահատուկ ոլորտները Հայաստանում

ՅՈՒՆԻՍԵՖ-ի ռազմավարությունը և գործունեության առանձին ոլորտները որևէ երկրում պայմանավորված են տվյալ երկրում երեխաների իրավիճակով, երկրի ընդհանուր միջավայրով և բոլոր երեխաների իրավունքների պաշտպանությանն ուղղված գործող ինստիտուցիոնալ մեխանիզմներով: Հայաստանում ՅՈՒՆԻՍԵՖ-ն օգնում է Կառավարությանը լուծել բոլոր երեխաների, հատկապես խոցելի և ուշադրությունից դուրս մնացած երեխաների իրավունքների իրականացման առկա բացերը: Մեր գործունեության ոլորտները ներառում են վաղ հասակի երեխաների և դեռահասների առողջությունն ու զարգացումը, հիմնական կրթությունը և երեխաների պաշտպանությունը, շեշտը դնելով ինստիտուցիոնալ օժանդակության, սոցիալական քաղաքականության վերլուծության և հանուն զարգացման իրականացվող հաղորդակցության վրա, որը դրական փոփոխություն է առաջացնում արժեքների, վերաբերմունքի և ընկալումների մեջ և բարենպաստ միջավայր է ստեղծում երեխաների իրավունքների իրականացման համար:



ՅՈՒՆԻՍԵՖ-ն աշխատում է ապահովել առողջապահական ծառայությունների մատչելիությունը բոլոր երեխաների, այդ թվում դեռահասների համար, առանց բացառության: Օժանդակելով ազգային քաղաքականությունների մշակմանը և ռազմավարական ծրագրերի իրականցմանը, մենք օգնում ենք Կառավարությանը նվազեցնել մանկական մահացությունը երկրում:



Մենք աջակցում ենք ծրագրերի, որոնք ապահովում են երեխաների կրթության իրավունքը և երեխաների վրա ազդող հարցերում նրանց մասնակցության իրավունքը: ՅՈՒՆԻՍԵՖ-ն ակտիվորեն մասնակցում է երկրի կրթության համակարգի բարեփոխման գործընթացին և խթանում է ներառական և երեխային բարեհարմար դպրոցների ստեղծմանը, որպեսզի ոչ մի երեխա դուրս չմնա կրթությունից: ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամը նպատակ ունի մինչև 2015 թ. բոլոր երեխաների համար ստեղծել պաշտպանված միջավայր, իրավական և քաղաքականությունների ամբողջական ծրագիր` երեխաների պաշտպանությունն ապահովելու այնպիսի ոլորտներում, որոնք ընդգրկում են մանկատների և հատուկ դպրոցների երեխաներին, անչափահասների գործերով արդարատության իրականացումը, երեխաների աշխատանքը, երեխաների դեմ ուղղված բռնությունը, երեխաների շահագործումը, սեռային հատկանիշով բռնությունը, ծննդյան գրանցում չունեցող երեխաներին և հաշմանդամությունը:

Միաժամանակ ՅՈՒՆԻՍԵՖ-ը նպատակ ունի հիմնել «ծառայությունների շարունակականություն»` համակարգ, որտեղ զանազան ծառայություններ մատուցողները գործում են համակարգված կերպով` լուծելու երեխաների առջև կանգնած խնդիրները և երեխաներին տրամադրելու սոցիալական պաշտպանության համալիր ծառայություններ:

Մենք աջակցում ենք Հայաստանի կառավարությանը ձեռք բերելու երեխաների և նրանց ընտանիքների իրավիճակի վերաբերյալ հուսալի և տարբերակված տվյալներ; Պատվիրելով հետազոտություններ և գնահատումներ, ինչպես նաև ներմուծելով տվյալների ստեղծման ու ներկայացման նոր ձևեր, ՅՈՒՆԻՍԵՖ-ն օգնում է Կառավարությանն ընդունել որոշումներ, մշակել քաղաքականություններ և ռազմավարություններ, որոնք հիմնված են փաստերի վրա:

Սոցիալական քաղաքականությունների և  բյուջեների մշակման ոլորտում մենք գնահատում ենք, թե սոցիալական պաշտպանությունը և սոցիալական ծախսերն ինչպես են օգնում երեխաների աղքատության հաղթահարմանը:

ՅՈՒՆԻՍԵՖ-ը քարոզում է հավասար մոտեցում ՀԶՆ-երին հասնելու գործում, որը նշանակում է առանձնահատուկ ուշադրություն դուրս մղված և խոցելի երեխաների նկատմամբ:



ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամի 2010-2015 թթ. հայաստանյան ծրագրի նպատակն է նպաստել հետևյալ արդյունքներին մինչև 2015 թ. հասնելուն`

  • նորածինների, երեխաների և կանանց առողջության և սնուցման բարելավված ցուցիչներ, հատկապես նորածնային մահացության նվազեցում և իմունացման նվազագույնը 90% աճ
  • հասարակության բոլոր խմբերի համար հիմնական կրթության ապահովում, ներառյալ վաղ մանկական կրթություն, հիմնական շեշտադրում ունենալով ամենախոցելի խմբերի երեխաների համար միջնակարգ կրթության ապահովման վրա, 40 տոկոսով նվազեցնելով դպրոց չհաճախող երեխաների թիվը, և 50 տոկոսով ավելացնելով 5-6 տարեկան երեխաների հաճախելիությունը ֆորմալ և այլընտրանքային կրթական  հաստատություններ     
  • ճշգրիտ տվյալներով, ավելի հզոր հնարավորություններով և ավելի մեծ բյուջետային հատկացումներով զինված երեխայի խնամքի համակարգ և երեխայի պաշտպանության այնպիսի ծառայությունների ապահովում, որոնք կարող են առանձնացնել և պատասխանել երեխայի իրավունքների այնպիսի խախտումներին, ինչպիսիք են օրինակ շահագործումը, չարաշահումն ու անտեսումը  հանրային ծախսերի ավելացում առողջապահական և կրթական համակարգում ՀՆԱ-ի 2.5-ից 4 տոկոսով, որոնք, համապատասխան կերպով աջակցություն են ստանում ներառական և անաչառ քաղականության ու երեխաների համար նախատեսված բյուջեի միջոցով: